Ոգեշնչման նոր չափաբաժին Elie Saab-ից . Haute Couture Ա/Ձ 2019/2020 Փարիզում (Photo)

0 ձայն

Պատահական չէ,  որ  լիբանանցի դիզայները համարվում է կուտյուրի թագավոր:  Elie Saab-ի  Haute Couture Ա/Ձ  2019/2020 հավաքածուն ևս մեկ անգամ փաստեց դա:  Elie Saab-ը  հերթական անգամ չդավաճանեց  կանացիության ու շքեղության իր սկզբունքին՝ ներկայացնելով միլիոնավոր աղջիկների երազանք հանդիսացող eliesaab-յան ոճի  couture հավաքածու:

Պաստելային գույներ, կանացի սիլուետներ. Giorgio Armani Privé Couture (Photo)

1 ձայն

Հոտնկայս ծափերի ներքո  86-ամյա լեգենդար դիզայներ  Giorgio Armani-ին պոդիում է բարձրանում: Փարիզի բարձր նորաձևության շաբաթվա շրջանակներում նա ներկայացրել է Giorgio Armani Privé Coutur   2020 հավաքածուն: Նորաձևության սիրահարները միանգամից նկատում են Armani-ի ձեռագիրը՝ իդեալական կոստյումներ, էլեգանտ սիլուետներ : Այս սեզոն դիզայներն առաջարկում է կրել պաստելային գույներ :

Jacquemus -ի հոբելյանական ցուցադրությունը՝ լավանդայի դաշտերում (Photo)

0 ձայն

Jacquemus ապրանքանիշը  տոնում է 10-ամյակը: Հոբելյանին նվիրված ցուցադրությունը ֆրանսիացի դիզայները որոշել է անցկացնել Ֆրանսիայի ամենաֆոտոգենիկ հատվածում՝  Պրովանսի լավանդայի դաշտերում: Հավաքածուն ոգեշնչված  է  տեղի բնությունից, գույներից ու տրամադրությունից:

Գենդերային սահմանները ջնջվում են. Balmain Men’s Spring 2020 (Photo)

0 ձայն

Գենդերային սահմանները ջնջվում են. տղամարդիկ պոդիում են բարձրանում մետաքսե մինիով, իսկ կանայք՝ օվերսայզ կոստյումներով: Balmain  ապրանքանիշի նոր հավաքածուն գենդերային հավասարության մասին էր՝ էքստրեմալ կարճ շորտեր՝ տղամարդկանց հագին, դրամատիկ սև ու սպիտակ համադրություն և նաիվ վարդագույն : Ֆրանսիացի դիզայները ստեղծել է հավաքածու երկու սեռերի համար՝ բացարձակապես անտեսելով «կանացի» և «տղամարդու» սահմանափակումը:

Royal Ascot 2019-ի ամենաինքնատիպ գլխարկները (Photo)

2 ձայն

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Բրիտանիայում այս օրերին  անցկացվում է  Royal Ascot ՝ ամառային սեզոնի գլխավոր ամենամյա միջոցառումը:  Թագավորական ձիավարության  մրցաշարը տևում է երեք օր, երրորդ օրը՝ Ladies Day-ն ամենասպասվածն ու դիտարժանն է: Անգլիայի արիստոկրատիան իսկական  նորաձևության բաթլ է կազմակերպում ՝ հիացնելով, նաև զարմացնելով իրենց ինքնատիպ կերպարներով:  Royal Ascot -ը հայտնի է իր դրես-կոդով, որի գլխավոր բաղադրիչը շքեղ, էպատաժային գլխարկներն են: Այս տարի արքայական ձիավարության մրցաշարը հատուկ թեմա չուներ և հյուրերը կարող էին ընտրել ցանկացած կերպար՝ իրենց երևակայության սահմաններում: Տեսնենք, թե ինչպես է դա նրանց մոտ ստացվել:

Հիշենենք, որ   Royal Ascot-ի առաջին օրը ներկա էին արքայական ընտանիքի անդամները՝ թագուհի Ելիզավետան, Քեյթ Միդլթոնը և արքայազն Ոււիլյամը:  Քեյթ Միդլթոնը ներկայացել է երկնագույն գլխարկով՝ Philip Treacy-ից, որը համադրել է   Elie Saab  միագույն զգեստով և Gianvito Rossi արծաթագույն կոշիկներով: Երկնագույն կերպար է ընտրել նաև Անգլիայի թագուհին:

Կանն 2019. 10 օրերի լավագույն զգեստները (Photo)

1 ձայն

Կաննում՝ Ֆրանսիայի Լազուրե ափին  72-րդ անգամ ընթանում է միջազգային կինոփառատոնը: Նախորդ օրերում  կինոփառատոնի շրջանակներում կայացել է Dior-ի գալա-ընթրիքը, ինչպես նաև ավանդական Chopard’s Secret Night-ը: Կինոաշխարհի  ամենահեղնիակավոր դեմքերն ու ամենագեղեցիկ կանայք 10-րդ օրը  զարդարում են Կանն 2019-ի կարմիր գորգը:

Մենք առանձնացրել ենք 10 օրերի ամենագեղեցիկ կանանց ու լավագույն կերպարները:

 

Աննա Հակոբյանի կերպարները ՝ ԱՄՆ-ում (Photo)

5 ձայն

Ինչպես արդեն տեղեկացրել ենք ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին, թերթի գլխավոր խմբագիր , «Իմ քայլը» և « City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների, ինչպես նաև  «Կարնեգի» հիմնադրամի հետ: Հանդիպումների համար Աննա Հակոբյանը նախապատվությունը տվել է սև գույնին:  Կոնգրեսականների հետ հանդիպմանը նա կրել է ասիմետրիկ կոստյում, իսկ «Կարնեգի» հիմնադրամի ելույթի համար սև զգեստ, որը համադրել է  իրանն ընդգծող գոտիի և  կապույտ կոշիկների հետ:

 

 

Ամենանորաձև առաջին տիկնայք` Ելիսեյան պալատում (Photo)

2 ձայն

Երեկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու նրա կինը՝ Բրիջիտ Մակրոնը, Ելիսեյան պալատում ընդունել են Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ին և թագուհի Ռանիային:

Առաջին տիկնայք հանդիպմանը շքեղ տեսք ունեին: Թագուհի Ռանիան ընտրել էր կաշվե հագուստ 1950-ականների ոճում.  իրանն ընդգրկող կաշվե վերնահագուստ և պլիսե կիսաշրջազգեստ: Ինչ վերաբերվում է Ֆրանսիայի առաջին տիկնոջը, ապա նա ներկայացել էր մուգ կապույտ դասական զգեստով:

В каком платье Бриджит Макрон встречала самую стильную королеву? (фото 1)В каком платье Бриджит Макрон встречала самую стильную королеву? (фото 3)В каком платье Бриджит Макрон встречала самую стильную королеву? (фото 2)

Իսպանիայի թագուհին և Արգենտինայի առաջին տիկինը՝ Zara-ի զգեստներով (Photo)

0 ձայն

Իսպանիայի թագուհի Լետիցիան և թագավոր Ֆելիպեն այս օրերին գտնվում են Արգենտինայում:

Իսպանիայի թագուհի Լետիցիան Արգենտինայում քննարկել է հազվադեպ հանդիպող հիվանդությունների խնդիրը, իսկ նրան ընկերակցել է Արգենտինայի առաջին տիկին Խուլիանա Ավադան, ով ընդգրկված է մոլորակի ամենաոճային առաջին տիկնանց ցուցակում:

Այս անգամ Խուլիանան ներկայացել է իսպանական Zara ապրանքանիշի բլուզով և կիսաշրջազգեստով: Հատկանշական է, որ Իսպանիայի թագուհին ևս հանդիպմանը ներկայացել է նույն Zara ապրանքանիշի նարնջագույն կոստյումով:Шелковая «двойка» Zara на королевском приеме: самая стильная первая леди в мире (фото 1)Шелковая «двойка» Zara на королевском приеме: самая стильная первая леди в мире (фото 3)Шелковая «двойка» Zara на королевском приеме: самая стильная первая леди в мире (фото 5)Шелковая «двойка» Zara на королевском приеме: самая стильная первая леди в мире (фото 6)

Օրվա look-ը. Ամալ Քլունին՝ Շոտլանդիայում բարեգործական ընթրիքին (Photo)

7 ձայն

Ամալ և Ջորջ Քլունիները շատ ժամանակ են հատկացնում բարեգործությանը, հումանիտար խնդիրներին, մարդու իրավունքների պաշտպանությանը: Այս շաբաթ նրանք արդեն ներկա էին Բուքինգհեմյան պալատի հանդիսավոր ընթրիքին, որը  արքայազն Չարլզի կողմից հիմնած Prince’s Trust հիմնադրամին էր նվիրված, իսկ երեկ նրանք Էդինբուրգում մեկ այլ բարեգործական գալա-ընթրիքին էին:

Амаль и Джордж КлуниЧета Клуни и принц Чарльз

Շոտլանդիայի մայրաքաղաքում տեղի ունեցավ ամենամյա People’s Postcode Lottery Charity Gala միջոցառումը: Նրա հիմնադիրները բարձր գնահատեցին Քլունիների կողմից հիմնած Clooney Foundation for Justice կազմակերպության գործունեությունը: Քլունի զույգը երեկոյի ընթացքում պարգևի արժանացավ միջազգային մակարդակով հումանիտար գործունեության համար:

Կարմիր գորգին Ամալ և Ջորջ Քլունիները ներկայացան ձեռք ձեռքի բռնած: Ամալ Քլունին, ինչպես միշտ, էլեգանտ տեսք ուներ: Նա կրում էր Stella McCartney-ից մուգ կապույտ կոմբինիզոն,  Christian Louboutin-ից բարձրակրունկներ, կերպարը լրացնում էր վագրային պրինտով կլատչը:

Амаль и Джордж КлуниКартинки по запросу amal clooney  Похожее изображениеПохожее изображениеКартинки по запросу amal clooney