Օրվա look-ը. Ամալ Քլունին՝ Նոբելյան մրցանակաբաշխությանը

6 ձայն

Դեկտեմբերի 10-ին Օսլոյում տեղի ունեցավ Նոբելյան դափնեկիրների մրցանակաբաշխությունը։ Այս նշանակալից իրադարձությանը ներկա էր նաեւ Ամալ Քլունին։ Հյուրերի ֆոնին, ովքեր նախապատվությունը մեծ մասամբ տվել էին սեւ կոստյումներին, Ամալն առանձնանում էր իր կանացի ալ կարմիր հագուստով, որը բաղկացած էր  А-սիլուետի կիսաշրջազգեստից եւ կարճաթեւ վերնաշապիկից։ Նրա կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկներն ու սեւ կլատչը։

Եկեք միասին հիանանք Ջորջ Քլունիի կնոջ կերպարով.

Картинки по запросу amal clooney

Օրվա look-ը. թագուհի Լետիցիան՝ համարձակ դեկոլտեով

1 ձայն

Երեկ Մադրիդում նշում էին իսպանական սահմանադրության  40-ամյակը։ Շքեղ միջոցառմանը, բնականաբար, ներկա էին Ֆիլիպ VI ու կինը՝ Լետիցիան։ Թագուհին ընտրել էր անսպասելի սեքսուալ զգեստ, որի գլխավոր առանձնահատկությունը ժանյակավոր դեկոլտեն էր։ Մուգ կապույտ երանգի զգեստը թագուհին լրացրել էր թավշյա բարձրակրունկներով եւ երկար ադամանդյա ականջօղերով։

Глубокое декольте и синий бархат: самый смелый образ королевы Летиции (фото 1)

Օրվա look-ը. Իվանկա Թրամփը՝ Oscar de la Renta-ի 2490 դոլարանոց զգեստով

1 ձայն

ԱՄՆ նախագահի դուստր Իվանկա Թրամփը նորաձեւության իսկական իկոնա է, ով ոգեշնչում է աշխատանքային ոճի սիրահարներին։

Նկատենք, որ 37-ամյա Իվանկայի ներկայիս ոճի վրա աշխատում է Կետ Ուիլյամսը, ում թեթեւ ձեռքով Իվանկայի զգեստապահարանից անհետացել են բաց դեկոլտեով զգեստները՝ տեղ տալով Ջեկի Քենեդու ոճի զգեստներին, իրանն ընդգրկող ժակետներին եւ խիստ դասական կոստյումներին։

Նոյեմբերի 29-ից Իվանկան ամուսնու՝ Ջարեդ Քուշների հետ Արգենտինայում են, որտեղ Իվանկան ցուցադրում է գրասենյակին ոճի իր իդեալական հագուստները։

Երեկ Իվանկան ընտրել էր Oscar de la Renta-ի սեւ զգեստ, որը լրացրել էր սպիտակ դասական բարձրակրունկներով։

Նրա 2490 դոլարանոց զգեստը հոյակապ ընդգծում էր իդեալական կազմվածքը։

Иванка Трамп в платье Oscar de la Renta за $2490 в Аргентине (фото 4)Иванка Трамп в платье Oscar de la Renta за $2490 в Аргентине (фото 1)Иванка Трамп в платье Oscar de la Renta за $2490 в Аргентине (фото 2)

Օրվա look-ը. Բրիջիտ Մակրոնը՝ Louis Vuitton-ի երկնագույն զգեստով

2 ձայն

Ելիսեյան պալատը վստահաբար կարելի է անվանել Փարիզի ամենահյուրընկալ տներից մեկը։ Գրեթե ամեն շաբաթ Էմանուել եւ Բրիջիտ Մակրոնները դիմավորում են թանկագին հյուրերին։ Օրերս Ֆրանսիայի առաջին դեմքերին հյուրընկալվել էին Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսն ու նրա կինը՝ Կարմենը։

Մակրոններն իրենց կոլեգաներին դիմավորել են լայն ժպիտով։ Բրիջիտ Մակրոնն ընտրել էր Louis Vuitton —ի երկնագույն զգեստ, որը, համաձայնեք, շատ է սազում առաջին տիկնոջը։

PARIS, FRANCE – NOVEMBER 27: French President Emmanuel Macron and his wife Brigitte Macron pose with Romanian President Klaus Iohannis and his Carmen Iohannis after their meeting at the Elysee Presidential Palace on November, 27 2018, in Paris, France. Iohannis is on official visit in France.(Photo by Chesnot/Getty Images)

 

Օրվա look-ը. Մելանիա Թրամփը՝ կարմիր տաբատով եւ Louboutin բալետկաներով

1 ձայն

Նոյեմբերի 27-ին ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը ելույթ է ունեցել Կարմիր խաչի միջոցառմանը, որը տեղի է ունեցել Վաինգտոնում։ Մելանիա Թրամփը ներկայացել է առօրյա եւ համրարավետ կերպարով.    բրիտանացի դիզայներ Madeleine Thompson-ի բլուզով եւ կարմիր տաբատով։ Նորաձեւության քննադատներն ուշադրութուն են դարձրել, որ Մելանիան առաջին անգամ պաշտոնական միջոցառմանը ներկայացել ցածրակրունկ կոշիկներով, որոնք   Christian Louboutin ապրանքանիշի են։

Օրվա look-ը. թագուհի Լետիցիայի կանացի եւ վառ կերպարը (Photo)

1 ձայն

Երեկ Իսպանիայի 46-ամյա թագուհի Լետիցիան այցելել էր Մադրիդի Բուժքույրերի դպրոց։ Այցի համար նա ընտրել էր վառ կերպար. կարմիր պրինտով կիսաշրջազգեստ Carolina Herrera-ից եւ փակ, մետաքսե բլուզ։ Նրա կերպարը եզրափակում էին կարմիր բարձրակրունկները եւ սպիտակ կլատչը։ Պարզ վարսահարդարումն ու բնական դիմահարդարումը, որտեղ շեշտված էին թագուհու շրթունքները, իդեալական տեսք էին հաղորդում նրան։

Եկեք միասին հիանանք ամենանորաձեւ թագուհու կերպարով.

 

Օրվա look-ը. Աննա Հակոբյանը` Փարիզում (Photo, Video)

7 ձայն

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ  աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ:

Նոյեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Փարիզի Օրսե թանգարանում բացված «Պիկասո. կապույտ և վարդագույն» խորագիրը կրող ցուցահանդես, շրջայցի ընթացքում ծանոթացել հանրահայտ նկարիչ Պաբլո Պիկասոյի վաղ շրջանի ստեղծագործություններին:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը նաև մասնակցել են Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի անունից մասնակից պետությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների պատվին տրված ճաշին:

Փարիզում առաջին օրվա համար Աննա Հակոբյանն ընտրել էր ամբողջությամբ սև կերպար` սև  կոմբինիզոն, որը լրացրել էր գոտիով:

Վարդագույն գորգ. «Հրեշտակները»՝ Victoria’s Secret 2018-ի after party-ին (Photo)

0 ձայն

Victoria’s Secret  2018 մեգաշոուից հետո հրեշտակներին սպասում էր վարդագույն գորգը՝ ավանդական after party-ն:  Այստեղ նրանք երեկոյան շքեղ , բայց ոչ պակաս գայթակղիչ զգեստներով էին: Հրեշտակներից ոմանք եկել էին իրենց ընկերների, ոմանք էլ` մայրիկների հետ:

Մոլորակի ամենագեղեցիկ աղջիկները`ամենատպավորիչ շոուում. կայացել է Victoria’s Secret Fashion Show 2018-ը (Photo, Video)

1 ձայն

Մի քանի ժամ առաջ Նյու Յորքում ավարտվեց  Victoria’s Secret  Fashion Show 2018-ը: Մոլորակի ամենագեղեցիկ աղջիկները`ամենատպավորիչ  շոուում, որտեղ միշտ հեքիաթային մթնոլորտ է:  Այս տարի  ներքնազգեստի ամենահայտնի բրենդը ներկայացնում էին Բելլա և Ջիջի Հադիդները, Քենդալ Ջենները, Քենդիս Սվեյնփոլը, Ռոմի Սթրեյդը, Թեյլոր Հիլը, Վիննի Հարլոն  և  «հրեշտակի թևերի» արժանացած այլ գեղեցկուհիներ: Ադրիանա Լիման, որ երկար տարիներ համարվում էր անփոխարինելի «հրեշտակ», այս շոուով ավարտեց իր կարիերան, իսկ 1 մլն դոլար արժողությամբ  Fantasy Bra-ն այս տարի ներկայացրեց   30-ամյա մոդել Էլզա Հոսկը:

Օրվա look-ը. Դիանա Շատվերյանը դստեր հետ (Photo)

2 ձայն

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ հայտնիների նորաձեւ կերպարները։ Այս անգամ մեր օրվա look-ի հերոսուհին դիզայներ Դիանա Շատվերյանն է դստեր հետ: Աշնանային տաք եղանակին քաղաքում զբոսնելու համար դիզայներն ընտրել է հարմարավետ, միևնույն ժամանակ ոճային կերպար: