1 ձայնՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանը սեպտեմբերի 29-ին Երևանում` Բաղրամյան 26-ում, դիմավորել են պաշտոնական այցով Երևան ժամանած Սինգապուրի կառավարության ղեկավար Լի Սիեն Լուին և նրա տիկնոջը` Հո Չինին: Հնչել են երկու երկրների ազգային օրհներգները, որից հետո պատվո պահակախմբի մասնակցությամբ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը:
Այնուհետև Աննա Հակոբյանը առանձնազրույց է ունեցել տիկին Հո Չինի հետ, որին հաջորդել է այցը ‹‹Մեգերյան կարպետ›› գորգերի գործարան։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի անունից ի պատիվ Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի և տիկին Հո Չինի տրվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել բաժակաճառերով:
Սինգապուրի վարչապետի տիկինն աշխարհի ամենահեղինակավոր կանանց Forbs-ի 10-նյակում 2007թ-ին զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ։ Ինչպես Աննա Հակոբյանը, այնպես էլ նա նախապատվությունը տալիս է տեղի դիզայներներին։ Սպիտակ տուն այցի ժամանակ Հո Չին կրել է սինգապուրցի 19-ամյա դիզայների $11 արժողությամբ պայուսակ, որից հետո ընդամենը մեկ օրվա ընթացքում վաճառվել է շուրջ 200 նմանատիպ պայուսակ։


????????????????????????????????????


