#Weekend-ը Սևանում․ #SevanUpInn և #Հարսնաքար (Photo, Video)

Նախորդ #Weekend մենք անցկացրինք  Սևանում : Որոշել էինք ավելի հանգիստ , ռելաքսային weekend ունենալ և պարզել` ինչպես է անցնում 2020-ի ամառը Սևանի հանգստյան գոտիներում :
Եղանք  #SevanUpInn և #Հարսնաքար ափերում ։

Sevan Up Inn՝ նոր , ժամանակակից, ոճային հյուրանոց՝  շատ սիրուն #view ունեցող լողավազանով և պատշգամբից բացվող գեղեցիկ պանորամայով: Ինձ դուր եկավ նաև հյուրանոցի բացօթյա սրճարանը , սրճարանից երևացող  տեսարանն ու համեղագույն փախլավան : Այստեղ կարելի է լիարժեք հանգստանալ ՝ հյուրանոցային համարներում կամ քոթեջներում։

Harsnaqar Hotel complex and aquapark . Հարսնաքարը, թերևս,  Սևանի  ամենահայտնի հանգստայն գոտին է, գտնում է  բարձրադիր հրվանդանի վրա, ինչի շնորհիվ  հյուրանոցի պատշգամբներից գեղեցիկ տեսարան է բացվում․ երևում է Սևանա լճի ողջ տարածքը: Լուսաբացին՝ պատշգամբում՝  տեսարանով  հիացած  սուրճ խմելը կամ մարզվելը  weekend-ի ամենահաճելի պահերից մեկն էր։  Այս հյուրանոցն առաջարկում է 38 հարմարավետ, էլեգանտ սենյակներ և բոլոր հարմարություններով ապահովված մերձափնյա տնակներ: Այստեղ կարելի է օգտվել գիտաժողովների դահլիճից, ջրաշխարհից, մարզասրահից, թենիսի և ֆուտբոլի խաղադաշտից, շոգեբաղնիքից ․․․ Մի խոսքով, հաստատ զբաղմունք կգտնեք,  ամեն բան կա ցանկացած նախասիրության համար։ Ես , օրինակ, կեսգիշերին գնացի մարզասրահ։   Սնունդը  շատ համեղ էր, դե, իսկ ընթրիքից հետո՝ Սևանի ափին,  հենց սրճարանում դիմավորել մայրամուտն՝ իսկական հաճույք

Արդեն ամառվա վերջին ամիսն է, վերջին հնարավորությունը ՝ հանգստանալ Սևանի հարմարավետ հյուրանցներում  և վայելել ամառվա ամեն ակնթարթը։ Ուզում եմ նաև կիսվել Ձեզ հետ իմ Weekend-ի  գեղեցիկ տպավորություններով՝ տեսանյութում։

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...