Առողջ ապրելակերպին ու սպորտին նվիրված հանդիպում (Photo)

Համավարակի ժամանակ ավելի է կարևորվում առողջ ապրելակերպի ու սպորտի դերը մեր կյանքում։

Բարև մայրիկ-ից բոլորիս հայտնի  Լիլիթ Համբարձումյանը   Secret Garden by El հեքիաթային այգում կազմակերպել էր հանդիպում ՝ ոլորտով հետաքրքվող ինֆլյուանսերների և առողջ ապրելակերպ պրոպագանդող ընկերությունների հետ ; Հանդիպման գլխավոր գործընկերը Fit24 և InShape մարզասրահների ցանցն էր։ Ներկա էին նաև Merries , Bio Oil, Beauty Be By LS ընկերությունները։  

Ներկաները նախ ծանոթացան Fit24 և InShape մարզասրահների հետ։ Fit24 -ը նորարարական, թարմ, ոճային gym է` կանանց ու տղամարդկան համար, ի դեպ՝ ես մարզվում եմ հենց այստեղ  , իսկ InShape -ին մեր ընթերցողները վաղուց ծանոթ են՝  կանանց շրջանում  մեծ վստահություն վայելող մասնագիտացված  մարզասրահ՝բացառապես կանանց համար ։ 

Հետո ծանոթացանք նաև մյուս ընկերությունների հետ կոսմետիկա՝ Beauty Be By LS -ից, որը դեռ չեմ օգտագործել, մաշկի համար բնական յուղեր Bio Oil-ից, որն արդեն օգտգործել եմ ու ինձ շատ դուր է եկել և փոքրիկների համար խնամքի միջոցեր Merries-ից։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին բազմաթիվ հարցեր պանդեիայի ընթացքում անվտանգ մարզվելու, առողջ սնվելու և, ընդհանրապես, ինքդ քեզ խնամելու թեմայով։

Հանդիպմանը պահպանվել է Պարետի կողմից սահմանված բոլոր կանոնները։

                

Իմ ճերմակ զգեստը՝ Teress

Գայանե Շահինյան

 

։

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...