Պլաստիկ վիրաբուժությունը՝ Covid19-ի պայմաններում․ ո՞ր ուղղություններն են ակտուալ (Photo)

Ինչպե՞ս է փոխվում պլաստիկ վիրաբուժությունը պանդեմիայի ժամանակ, ինչպե՞ս է համաճարակը թելադրում իր կանոնները նաև այս ոլորտում և ինչո՞ւ ռինոպլաստիկան այդքան պահանջված դարձավ Covid19-ի պայմաններում։

Համատարած դիմակ կրելը փաստի  առաջ կանգնեցրեց շնչառական  խնդիրներ ունեցող մարդկանց և սեպտոպլաստիկան դարձավ  անհրաժեշտություն՝  օր առաջ շնչառական խնդիրներից ազատվելու համար։  Սա էլ իր հերթին մեծացրեց պահանջարկը նաև ռինոպլաստիկայի հանդեպ՝ «եթե վիրահատվել ,ապա՝ շտկել նաև քթի արտաքին տեսքը»  տրամաբանությամբ։ Այս օրերին միանգամից երկու դերասանուհի կատարել են ռինոպլաստիկա՝ ընտրելով միևնույն բժշկին՝ հայտնի պլաստիկ վիրաբույժ  Աշոտ Թորոսյանին։

Covid19-ի պայմաններում վիրահատության, հետվիրահատական ընթացքի և բժշկի ընտրության մասին Wnews.am-ը խոսել է աղջիկների հետ ։

Դիանա Մխիթարյան դերասանուհի

«Իմ առաջին վիրահատությունն էր։ Բնական է, որ հուզվում էի, բայց  ինձ տրամադրեցի, որ ամեն ինչ լավ է լինելու։ Մինչ ինձ վիրահատող բժշկին դիմելը,  բազմաթիվ այլ բժիշկների մոտ եմ եղել խորհրդատվության համար , սակայն, հենց իմ բժիշկն  իր սրտացավությամբ ու պրոֆեսիոնալիզմով հավատ ներշնչեց, որ առողջությունս գիտակ մարդու ձեռքում է։

Քանի որ դիմակով շնչելն ինձ համար շատ դժվար էր,  օր առաջ ուզում էի ազատվել շնչառական խնդիրներից, իսկ կարանտինն օգտագործեցի նպատակային․ երբ շատերն անգործ նստած էին, ես առողջական խնդիրս լուծեցի»,-ասում է դերասանուհին ։

Չնայած, Դիանային  դուր էր գալիս իր քթի նախկին ձևը, , բայց շնչառական խնդիրները լուծելու հետ մեկտեղ,  փոքր ինչ շտկել է նաև քթի արտաքին տեսքը։

Ի դեպ՝ դերասանուհու հետ զրուցել ենք անմիջապես վիրահատությունից հետո, հետվիրահատական ընթացքին և արդյունքներին կարող եք հետևել բժիշկ  Աշոտ Թորոսյանի @ashot_torosyan_vicmed   և Dr.Ashot Torosyan   էջերում։

Էլեն Ազնավուրյան․ դերասանուհի

Դերասանուհի Էլեն Ազնավուրյանը նույնպես վիրահատվել է համավարակի ժամանակ, պատճառը կրկին շնչառական խնդիրներն էին, բայց շտկել է նաև քթի ձևը։ Արդյունքից գոհ է, շնչառական խնդիրն էլ՝ լուծված։

«Ուզում էի բնականին շատ մոտ արդյունք ունենալ և այդպես էլ եղավ։  Սովորաբար, վիրահատված քթերն իրար նման են  ու շատ արհեստական , բայց Աշոտ Թորոսյանի աշխատանքները նայելիս հասկացա, որ այն է ինչ ուզում եմ; Բացի այդ, ունեի ծանոթներ, ովքեր նրա մոտ էին վիրահատվել; լավ է, որ լուծվեց նաև շնչառական խնդիրս, որովհետև կարող էր ավելի բարդանալ; Հետվիրահատական բարդություններ չեմ ունեցել, ամեն օր ինքս ինձ ավելի եմ դուր գալիս»,-ասում է Էլենը;

Աղջիկները խորհուրդ են տալիս չանտեսել առողջական  խնդիրները և չվախենալ վիրահատությունից, կարևորը՝ ընտրել ճիշտ մասնագետ։

Ի դեպ՝  պլաստիկ վիրաբույժ  Աշոտ Թորոսյանը վիրահատություններն իրականացնում է միջազգային չափանիշներին համապատասխանող պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության  Վիկմեդ բժշկական կենտրոնում :


Հասցեն Կոմիտասի պողոտա 43/1

ԲԿ Վիկմեդ Կոնսուլտացիան անվճար է

Գրանցվելու համար կարող եք զանգել 091 700 770 համարին, երկ-ուրբ 10։00-17։00

 

Գայանե Շահինյան

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...