Մհեր Մկրտչյանի կանայք. Photo

Նրան անվանում էին «տխուր երջանիկ մարդ»։ Նրա էկրանին հայտնվելը գրեթե միշտ ժպիտ էր առաջացնում. նա բոլորին տխրեցրեց միայն մեկ անգամ, երբ հեռացավ կյանքից։ Այսօր` հուլիսի 4-ին լեգենդար դերասան  Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է , նա կդառնար 90 տարեկան։

m

«Միմինո», «Կովկասի գերուհին», «Հին օրերի երգը», «Եռանկյունի»… նրա մասնակցությամբ սիրված ֆիլմերը շատ են: Նա ստեղծել է խորը, զգացմունքային և տպավորիչ կերպարներ:

Wnews.am-ը պատմում է Մհեր Մկրտչյանի կյանքի գլխավոր կանանց մասին։ Ովքեր էին ոգեշնչում հայկական կինոյի լավագույն դերասաններից մեկին։

mm

Դերասանն ամուսնացել է երեք անգամ։

Նրա առաջին կինը իր համակուրսեցի Քնարան էր, սակայն ամուսնությունը միանգամից փլուզվեց։

Իր երկրորդ կնոջ՝ դերասանուհի Դոնարա Մկրտչյանին Մհեր Մկրտչյանը հանդիպեց 1950-ականների կեսերին։

Աղջիկը Լենինական էր եկել թատերական ինստիտուտ ընդունվելու նպատակով։ Երիտասարդ դերասաններն ամուսնացան ու սկսեցին միասին աշխատել։

mn nm

Նրանց առաջնեկը Նունեն էր, իսկ շուտով ծնվեց նաեւ որդին՝ Վազգենը։

Երբ թվում էր, թե երիտասարդ ընտանիքի մոտ ամեն ինչ կարգավորված է եւ կարելի է երջանիկ ապրել, Դոնարան հիվանդացավ։

f r

Դերասանը դիմեց բժիշկներին, ովքեր կնոջ մոտ շիզոֆրենիա հայտնաբերեցին, որը փոխանցվել էր ժառանգաբար։ Ֆրունզիկ Մկրտչյանը նրան անվանի բժիշկների մոտ էր տանում, սակայն նրանք ի զորու չէին օգնել Դոնարային…

l

Դոնարայի վիճակն օր օրի վատանում էր։ Մկրտչյանը ստիպված էր կնոջը Ֆրանսիայի հոգեբուժարան տեղափոխել և մենակ մնաց երկու երեխաների հետ։

Շուտով Ֆրունզի դուստրն ամուսնացավ եւ Արգենտինա տեղափոխվեց, իսկ որդու մոտ նույն հիվանդությունը հայտնաբերվեց, ինչ կնոջ դեպքում էր։

a b g

Որդուն բուժելու Մհեր Մկրտչյանի ջանքերն անօգուտ էին. նա հոսպիտալացվեց նույն հոգեբուժարան, որտեղ մայրն էր։

Մհեր Մկրտչյանի անձնական կյանքը կարճ ժամանակով գունավորվեց, երբ նա ամուսնացավ երրորդ անգամ։ Նրա կինը դարձավ Թամարա Հովհաննիսյանը։

d e z

Պատմում են, որ երբ դերասանը հերթական անգամ ԶԱԳՍ էր գնում, նրա ընկերներից մեկը հարցրեց. արդյո՞ք հաճախ չի գնում այդ հաստատություն, ինչին Ֆրունզիկը հումորով պատասխանեց. «Չապլինը ութ անգամ է ամուսնացել, ինչո՞վ եմ նրանից պակաս»։

Այս ամուսնությունն էլ, ավաղ, երկար չտեւեց։

exz

Մի օր, երբ նրան հարցրին, թե ինչու է գիշերը փողոցում միայնակ քայլում, նա զարմացավ. «Ինչու՞ մենակ, կատուներն են քայլում, շները։ Այնպես որ ես մենակ չեմ»։

1998 թ. քաղցկեղից մահացավ Մհեր Մկրտչյանի դուստրը։

Կյանքի վերջին տարիներին Ֆրունզիկը հրաժարվեց կինոյից եւ իր ուժերը կենտրոնացրեց սեփական թատրոնի ստեղծման վրա։

1993 թ. նա քնած ժամանակ մահացավ ինֆարկտից։ ԽՍՀՄ սովետական դերասանը կյանքին հրաժեշտ տվեց 63 տարեկանում։

Նրա եղբայրը պատմել է. «Ֆրունզը ցանկանում էր մահանալ, նա երազում էր այդ մասին։ Նա ուժ չուներ հաղթահարելու որդու եւ կնոջ հիվանդությունը. ընտանեկան մեծ դժբախտությունը»։

Հայկական կինեմատոգրաֆի լավագույն դերասանին հաճախ անվանում են ամենաողբերգական կատակերգուն։

« Ֆրունզիկը զարմանալի մարդ էր, օրը սկսում էր երգով և երջանիկ էր։ Մյուս կողմից, նրա մեջ միշտ ապրում էր ինչ–որ ողբերգության զգացում…», – հիշում է նրա գործընկեր , դերասան Խորեն Աբրահամյանը։

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...