Weekend-ը` Գյումրիում․ One Way Tour-ի հետ (Photo, Video)

Մինչ սպասում ենք հանգստյան օրերին, պատմեմ One Way Tour-ի հետ իմ նախորդ Weekend-ի մասին  #Գյումրիում։

Միգուցե պատճառը բարեկարգված փողոցներն էին կամ նորաբաց  սրճարանները , բայց այս անգամ  Գյումրին ինձ ավելի երիտասարդ, ժամանակակից  ու նոր թվաց։

Գյումրի գնացել էի առանց  օպերատորի, բայց  One Way Tour-ի  գիդերը՝ Լիլիթն ու Նվարդը  ոչ միայն Գյումրու բարբառով համով- հոտով պատմում էին քաղաքի  մասին, այլև օգնում էին ինձ  գեղեցիկ  կադրեր  ֆիքսել ։ Նվարդը` որպես իսկական գյումրեցի, մատնանշում էր բոլոր սիրուն  դռները, փողոցները, շենքերը , իսկ Լիլիթը, պարզվեց, հրաշալի օպերատոր է ։

Առաջին կանգառը Հառիճավանքն էր , որը  Կոմիտասի սիրելի վայրերից է եղել ու իր առաջին երգչախումբը  Կոմիտասը ստեղծել է հենց Հառիճավանքում։

Հառիճավանքից հետո հասանք Գյումրի։

7 վերք եկեղեցու զանգերի ղողանջը  տարածվում է ողջ քաղաքում՝  սճարանում ես, փողոցում, թե գնումներ ես անում  ամենուր պարզ լսվում են զանգերի ձայները , դա  առաջինն է, որ  տպավորվում է  Գյումրիում։

Հաջորդը ՝ նեղ, կոլորիտային  փողոցներն են, վինտաժային դռները, տպավորություն է, թե հին ֆիլմում ես ու հիմա մի անկյունից դեպի քեզ կգա Մհեր Մկրտչայնը, կամ ինչ որ սրճարանում կհանդիպես Նովենցին։ Ի դեպ՝  Իսկահակյանի Մկրտչյանի, Շիրազի տուն-թանգարանները գտնվում են  միմյանց շատ մոտ՝ գրեթե նույն փողոցի վրա։

Ֆիլմերի սիրահարները կարող են հայտնի ֆիլմերի նկարահանման վայրերով շրջել։ Գյումրին յուրահատուկ կինոյի քաղաք է։  Այստեղ են նկարվել  «Հին օրերի երգը» ,  «Մեր մանկության տանգոն», «Տխուր փողոցի լուսաբացը», «Ուրախ ավտոբուս»,  «Եռանկյունի», «Հեղնար աղբյուր», «Կտոր մը երկինք» ֆիլմերը։ Այս ֆիլմերից հայտնի բակերը Գյումրիի ճանաչված ու այցելվող վայրերից են, բայց, ցավոք,  չափազանց խարխուլ ու անմխիթար վիճակում են ու միայն  պատերից կախված ցուցանակներն են հուշում ֆիլմային անցյալի մասին։

Այս անգամ գիդերի շնորհիվ  բացահայտեցի Գյումրու  մականուններով շենքերն ու փողոցները ։ Նվարդն ասաց, որ  գյումրեցիները սիրում են  մականուններ դնել ոչ միայն մարդկանց, այլև՝ շենքերին, օրինակ՝ ՃռՃռ գրադարան, կամ Օժիտի շենք։

Գյումրին նաև առաջին  թատրոնի , պետական համալսարանի, առաջին վարսավիրանոցի քաղաքն է։ Ի դեպ՝ քաղաք այցելած տուրիստների  տեսարժան վայրերից է դարձել հենց կոլորիտային բարբրշոփը։

Աղջիկները խորհուրդ տվեցին անպայման փորձել Յաղլի գաթան, որը Գյումրու ավանդական qաղցրավենիքներից է : Գաթայի անվանումը կապում են Արևմտյան Հայաստանի Յաղլի-Մուսա գյուղի հետ: Յաղլի Հաուս կոչվող սրճարանում փորձեցի գաթան ու ,եթե անկեղծ, նույն  բոլորիս ծանոթ գաթան էր, բայց , եթե գյումրեցիները որոշել են այն անվանել յաղլի, ես դեմ չեմ ։

Տեսանյութում մեր տեսած Գյումրին է, փոխանցում եմ ձեզ մեր  #Weekend-ային Գյումրու տրամադրությունը և պատրաստվում նոր ուղևորության։

Gayane Shahinyan

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...