Դաունի համախտանիշ ունեցող Էլլի Գոլդսթեյնը` Gucci-ի գովազդային արշավում (Photo)

Դաունի համախտանիշ ունեցող 18-ամյա Էլլի Գոլդսթեյնը նկարահանվել է Gucci-ի գովազդային արշավում: Աղջկա լուսանկարը , որը տեղադրվել է Gucci Beauty  ինստագրամյան  էջում ավելի քան 800,000  հավանում է ստացել ՝ դառնալով էջի “biggest liked post EVER” ամենաշատ հավանումներով լուսանկարը։

Աղջիկն  իր հերթին դարձել է  զարգացման առանձնահատկություններով առաջին մոդելը և հայտնվել իտալական  Vogue-ի առցանց  հարթակում։ 

Gucci-ի ստեղծագործական տնօրեն Ալեսանդրո Միկելեն նշել է, որ Gucci-ի նոր բյութի հավաքածուն այն մարդկանց համար է, ովքեր յուրահատուկ կերպով պատմում են  ազատության իրենց պատմությունը։ «Մենք ուզում ենք ցույց տալ, որ գեղեցկությունն ամենուր է, այն ապրում է յուրաքանչյուր մարդու մեջ»,-նշել են ապրանքանիշի ներկայացուցիչները։

 

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...