Ժաննա Բարսեղյանն ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ (Photo)

Ֆրանսիահայ  բնապահպան, քաղաքական գործիչ Ժաննա Բարսեղյանն ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ։ Նա ընտրություններին ստացել է ընտրողների  42.5% քվեն:

Ժաննա Բարսեղյանը ծնվել է 1980թ,դեկտեմբերի 6-ին Փարիզում, բայց 2002-ին տեղափոխվել է Ստրասբուրգ, որտեղ բնակվում է մինչ օրս: Սովորել է Փարիզի Ուեստ Նանտեր Լա Դեֆանս համալսարանում, ուսումնասիրել է ֆրանս-գերմանական օրենքները՝ դառնալով բնապահպանական իրավաբան:  Ընտրվել է Ստրասբուրգի քաղաքային խորհրդի կազմում 2014 թվականին: Նա քաղաքային խորհրդի և Էկոլոգների խմբի համանախագահն է, միաժամանակ՝ Եվրոմետոպոլի ավագանու խորհրդական: Գլխավորում է Ֆրանսիայի «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցությունը։

Ժաննա Բարսեղյանը համագործակցում է նաև Հայաստանի հետ՝ իրականացնելով նախագծեր էկոտուրիզմի, շրջակա միջավայրի պահպանության և թափոնների վերամշակման ոլորտում:

Ստրասբուրգ քաղաքը ռազմավարական նշանակություն ունի Եվրոպայի քաղաքական կյանքում: Այստեղ են գտնվում Եվրախորհրդարանը, Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանը, որտեղ անցկացվում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերը, այստեղ  է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ):

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...