Weekend-ը` Ջերմուկում՝ Your Premium Tour-ի հետ (Photo, Video)

Նախորդ կիրակի #Weekend-ն անցկացրինք Ջերմուկում՝ Your Premium Tour-ի հետ։ Դա նրանց առաջին ուղղությունն էր , առաջին տուրը և մեզ հրավիրել էին ՝ մասնակցելու, կարծիքներով կիսվելու ։

Your Premium Tour-ը մեզ խոստացել էր մաքսիմալ հարմարավետ ու տարբերվող տուր ու խոստումը, միանշանակ կատարեց։

Ուղևորությունը սկսվեց Նորավանքից։ Գիդերի պատմություններից ինձ դուր են գալիս ու տպավորվում են հատկապես ավանդությունները՝ այս կամ այն վայրի հետ կապված ժողովրդական զրույցները, կարճ հուշապատումները։ Օրինակ Նորավանքի անունը սերտ կապված է  ճարտարապետ ու քանդակագործ Մոմիկի հետ, ով  Նորավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցու  քանդակագործն է և դա էլ համարվում է նրա վերջին աշխատանքը։  Ըստ ավանդության՝  Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի գեղեցիկ աղջկան։ Աղջիկն էլ՝  Մոմիկին։ Սյունյաց իշխանը Մոմիկին ասում է․ «Աղջիկս կտամ քեզ, եթե երեք տարում մի նոր, գեղեցիկ վանք կառուցես ինձ համար»։ Մոմիկն ընդունում է  իշխանի պայմանը և գործի անցնում ու  քիչ է մնում, որ որոշված ժամկետում ավարտի վանքի շինությունը։ Իմանալով դա՝ իշխանն ուղարկում է իր  ծառային, որ  բարձրանա վանքի գմբեթը, այնտեղից ցած  հրի  Մոմիկին։ Հենց Նորավանքում էլ գտնվում  է Մոմիկի  խաչքար-մահարձանը։

Նորավանքից հետո ուղևորվեցինք Ջերմուկ, բայց ճանապարհին մեզ անկանկալ էր սպասում՝ յոգայի դաս՝ սարերում։ Your Premium Tour-ն իր բոլոր ուղղություննրում ներառում է նաև յոգա՝ հատուկ հրավիրված յոգայի մասնագետի հետ։ Մեդիտացիոն երաժշտություն,  յոգա, մաքուր օդ ու ֆանտաստիկ սիրուն բնություն․․․

Եվ, վերջապես, հասանք Ջերմուկ։ Ջերմուկում անձրև էր ու ինձ այդպես նույնիսկ ավելի դուր եկավ։ Ջերմուկ քաղաքը յուրահատուկ տրամադրություն ունի անձրևի ժամանակ։ Ի դեպ՝քաղաքն ինձ ավելի է դուր գալիս, քան ջրվեժի հատվածը։

Ջրվեժ․ 68 մ բարձրությունից թափվում է  Արփա գետը։ Ջրվեժի մասին նույնպես մի հետաքրքիր ավանդություն պատմեցին։ Ջրվեժի վերևում,  ժայռերի վրա գտնվում էր իշխանի ամրոցը, ով ուներ շատ գեղեցիկ դուստր։ Աղջիկը սիրահարված էր հովվի որդուն ։ Ամեն օր կեսգիշերից հետո, իր ննջարանի լուսամուտից ձորն էր նետում մի երկար պարան, որով հովվի որդին բարձրանում էր նրա մոտ:  Իշխանը գտնում է պարանը, և զայրույթի պահին անիծում աղջկան ասելով. «Եթե մեկ էլ հանդիպես հովվի որդուն, ջրահարս դառնաս ու երբեք ջրից դուրս չգաս»: Աղջիկը հերթական հանդիպման ժամանակ,  պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար վարսերը: Սակայն նույն ակնթարթին իրականանում է հոր անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են  ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»:

Ի դեպ՝ տուրի մեջ ներառված է նաև ճաշ՝ հատուկ բուսակերների  համար առանձնացված ճաշացանկով և երկու անգամ #coffeebreak: Դեռ Երևանում մեզ առաջարկեցին ընտրել մեր ճաշացանկը։ Ջրվեժից հետո ճաշն էր՝ ջերմուկյան ռեստորաններից մեկում։ Տուրը ներառում է նաև խաղեր, մրցույթներ, խաղարկություններ։ Պետք է նշեմ նաև չափազանց ուշադիր ու հոգատար տիկին Թամարայի մասին, ով Your Premium Tour-ի հիմնադիրն է  ու անձամբ էր վարում առաջին տուրը։

Your Premium Tour-ի նոր ուղղություններին ծանոթանալու համար հետևեք նրանց ֆեյբուքայն և ինստագրամյան էջերին 🙂 Իսկ մենք շարունակում ենք շրջել Հայաստանով։

 

Տեսանյութը՝ @hrachyavoskanyan

Ես՝  @gayane.shahinyann

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...