Նոր ֆիթնես ակումբ․InShape և Fit24 ցանցի նոր մասնաճյուղը՝ A դասի բիզնես կենտրոնում (Թումոյի հարևանությամբ) (Photo, Video)

InShape և Fit24 ֆիթնես ակումբների ցանցն ընդլայնվում է։ Բացվում է նոր ֆիթնես ակումբ ՝ Թումոյի հարևանությամբ A դասի TGA բիզնես կենտրոնում։


Այժմ ցանցը ներառում է 2 InShape կանանց մասանգիտացված մարզասրահ և Fit24 պրեմիում դասի GYM՝ կանանց և տղամարդկանց համար , բայցի այդ, բոլորովին վերջերս ներկայացվեց արդեն մեծ պոպուլյարություն վայելող Fitnet օնլայն մարզումների հարթակը։

InShape-ը սիրված բրենդ է կանանց շրջանում, այս բրենդի շնորհիվ իրենց կյանքը փոխել է ավելի քան 20․000 կին։ Վստահության պատճառը արդյունքին միտված մարզումներն են։ Մարզասրահը երաշխավորում է արդյունք արդեն 4-րդ դասից հետո։ Սա է պատճառը, որ անգամ հայտարարված արտակարգ դրությունը չխանգարեց, որ ակումբն ընդլայնվի։ «Մենք հասկացանք, որ կանանց, ովքեր իսկապես ուզում են նիհարել և գեղեցիկ տեսք ունենալ , ոչինչ չի կարող կանգնեցնել։ Մենք որոշեցինք ընդլայնվել և բացել ևս մեկ մասնաճյուղ»,-Wnews.am-ի հետ զրույցում ասաց բրենդի հիմնադիր Մարինա Անդրեասյանը ։

Բրեդն առաջարկում է ընտրության երեք հնարավորություն․

InShape ֆիթնես կենտրոնները՝ կանանց համար մասնագիտացված խմբային մարզումներով, թիրախավորված նպատակաուղղած ծրագրերով, միջազգային փորձ ունեցող, թեստավորված մարզիչներով։ Այստեղ հստակ գծվում է կնոջ խնդիրը և նվազագույն ժամանակում հասնում արդյունքի։ Լուծվում են թե՛ առողջական , թե՛ արտաքինի հետ կապված խնդիրները։ Կարելի է ընտրել ինտենսիվ նիհարեցնող մարզումներ, բուժական ՝ ողնաշարի խնդիրներից մինչև հետվիրահատկան և հետծննդաբերական ռեաբիլիտացիոն մարզումներ։

Fit24 բարձրակարգ մարզասրահը՝ յուրաքանչյուր փաթեթում ներառված պրոֆեսիոնալ մարզիչներով, առաջին անգամ 27/4 ժամային գրաֆիկով աշխատող կոնցեպտով։ Արդյունքին միտված մարզումներով։

Եվ, նորարարությունը , որը մեկնարկեց կարանտինի օրերին Fitnet օնլայն հարթակն է ։ Առաջին անգամ Հայաստանում կազմակերպվեցին պրոֆեսիոնալ, արդյունքին միտված օնլայն մարզումներ և բոլորը սկսեցին մարզվել ու նիհարել տանը կամ իրենց հարմար այլ վայրից։

«Հաճախորդների հետադարձ կապից հասկանում ենք , թե որքան պահանջված էր այս պրոդուկտը շուկայում և որքան արագ է այն զարգանում։ Աշխարհը փոխվում է և մենք փոխվում ենք աշխարհի հետ ։ Մենք ուզում էինք նորարարական ֆիթնես մշակույթը բերել Հայաստան ՝ միջազգային դրական փորձը կիրառելով՝ ստեղծել այնպիսի ալտերնատիվ բրենդ, որը կլրացնի այն բացերը , որոնք կան հայաստանյան ֆիթնես շուկայում։ Ես ուզում եմ, որ մարդիկ միշտ ունենան ընտրություն: Հիմա մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք միանգամից երեք ընտրության հնարավորություն »,-ասում է բրենդի հիմնադիր Մարինա Անդրեասյանը։

Ցանցի ակումբներն արդեն բաց են և աշխատում են հունիսի մեկից։ Մարզվողների թիվն օրեցօր շատանում է;։ «Տեսնելով մեր այցելուների քանակը մենք հասկանում ենք ,որ այն մարդկանց, ովքեր իրոք զբաղվում են սպորտով , մտածում են իրենց առողջության, ընդհանուր ինքնազգացողության բարելավման մասին, ոչինչ չի կարող խանգարել, քանի որ մարզվում են հստակ արդյունքի և նպատակի համար։ Նրանք գիտակցում են, որ անկախ պայմաններից պետք է տրանսֆորմացվել, պետք է մարզվել , քանի որ չգիտենք դեռ ինչքան է տևելու այս իրավիճակը»,-եզրափակեց Մարինա Անդրեասյան։

Դե ինչ, մեզ մնում է սպասել, թե ինչ նորարարություններով  կզարմացնի մեզ այս բրենդը։

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...