Weekend-ը Հայաստանում․ Սևան-Գոշավանք-Հաղարծին-Պարզ լիճ (Photo, Video)

Որքան, որ չեմ ուզում խոսել համավարակի մասին, միևնույն է այն կորեկցիայի  է ենթարկել բոլորիս պլանները։ Լինելով մաքսիմալ լավատես,  փորձում եմ գտնել դրական կողմեր  նաև այս իրավիճակում։ Այո՛,  ամռանը ծովափին արևայրուք ընդունել կամ եվրոպական հարմարավետ փողոցներով շրջել, ամենայն հավանականությամբ, չի ստացի, բայց կարելի է Weekend-ը հետաքրքիր անցկացնել, նոր վայրեր տեսնել նաև Հայաստնաում ։ Ինչն էլ պատրաստվում եմ անել  One Way Tour-ի հետ «Weekend-ը Հայաստանում» նոր նախագծի շրջանակներում։ Ձեզ հետ կշրջենք Հայաստանում, կլինենք տուրիստական և ոչ այդքան հայտնի վայրերում, կսովորենք ինչպես ապահով  շրջագայել նաև համավարակի պայմաններում։

Նախորդ կիրակի One Way Tour-ի  հետ եղանք միանգամից մի քանի հեքիաթային վայրերում։ Ուղղությունը հետևյալն էր՝ Սևան վանական համալիր-Գոշավանք-Հաղարծին-Պարզ լիճ։ Բացառության վերջինին ես եղել էի տուրում  ներառված բոլոր ուղղություններում, բայց  լավ գիդի շնորհիվ  հետաքրքիր բաներ ես բացահայտում նաև քեզ ծանոթ վայրերում։

Ուղևորության մեկնարկը տրվեց առավոտյան 9․00-ին։ Ես ու իմ շատ սիրելի ընկեր, Wnews.am-ի լուսանկարիչ ու օպերատոր Հրաչյա Ոսկանյանը ՝ դիմակներով և ուտելիքի մի փոքր պաշարով ժամանակին հասանք նշանակված վայր։ Ուղևորության գիդը՝ Արփինեն, հորդորեց պահել սոցիալական հեռավորություն, չհանել դիմակները և պարբերաբր ախտահանել ձեռքրեը ալկոգելերով, որը կարելի էր գտնել հենց մեքենայում։

Սևան․ Ես սիրում եմ Սևանը , չգիտես ինչու ,շատերը համակարծիք չեն։ Սիրում եմ հատկապես ոչ մարդաշատ ափերը, օրվա տարբեր ժամերին Սևանի ջրի գույնի փոփոխությունը ու․․․պարզվեց, որ շատ քիչ բան գիտեմ Սևանի մասին։

Օրինակ գիտեք, որ Սևանի վանական համալիրը կառուցվել է Մաշտոց Ա Եղիվարդեցու տեսիլքի շնորհիվ։ Ըստ ավանդության՝  նա տեսնում է առաքյալներին, ովքեր ջրի վրայով քայլելով հասնում  են ափ և մատնանշում այն վայրը, որտեղ պետք է կառուցվի վանական համալիրը։ Տեսիլքի մասին Մաշտոց Ա Եղիվարդեցին պատմում է Սյունյանց իշխանուհուն, ով իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին ուխտ ուներ՝ կառուցել 30 եկեղեցի։ Սևանի եկեղեցին հենց այդ ուխտի արդյունքն է ))

Սևանից հետո ուղևորվեցինք   Գոշավանք, որը հիմնադրել է Մխիթար Գոշը։ Սկզբում վանքն անվանվել է Նոր Գետիկ, իսկ Մխիթար Գոշի մահվանից (1213) հետո կոչվել Գոշավանք: Որպես կանանց մասին կայքի հիմնադիր, Մխիթար Գոշին հատուկ շնորհակալություն եմ հայտնում կանանց վերաբերյալ  առաջադիմական օրենքների համար։ Դեռ 12-րդ դարում գրված Դատաստանագրքում նա  արգելում էր բռնությունը կանանց նկատմամբ, ինչպես նաև, առաջինը խոսեց կնոջ և տղամարդու միջև հավասարության մասին, ճիշտ է գույքային իրավահավասարության շուրջ, բայց դա միջնադարի համար իսկական հեղափոխություն էր։

Հաղարծին․ Հաղարծինում մարդիկ անհամեմատ շատ էին, հանդիպեցինք նշանադրության արարողության եկած հյուրերի, ովքեր չէին կարողացել մտնել եկեղեցի և մասնակցել հարազատների նշանադրությանը ։ Համավարակով պայմանավորված ՝  10 անձից ավել  չի թույլատրվում մտնել եկեղեցի ։ Ի դեպ՝ եկեղեցին նախապես զգուշացնում է այդ մասին։ Շատ չեմ խոսի այս բոլոր համալիրների  գեղեցկության և հեքիաթային  բնության մասին, քանի որ դրանք մանրամասն կգտնեք տեսանյութում։

Պարզ լիճ․ Պարզ լճում կայանելու տեղ չկար․․․տպավորություն էր, թե Երևանից բոլորը եկել էին այնտեղ, բայց, հանուն արդարության, պետք է նշեմ, որ մեծ մասը դիմակներով էին։ Այստեղ մենք երկար ժամանակ ունեինք ճաշելու համար, ընդհանրապես, տուրն այնպես էր մշակված, որ ավելորդ ժամանակ չծախսենք և ամեն բան ժամանակին ու հնարավորինս կոմֆորտ պայմաններում կարողանանք անել։ Պարզ լիճն, այդքան էլ պարզ չէր ու գեղագիտական տեսանկյունից էլ իմ սպասելիքները  չարդարացրեց, քանի որ  տեսել եմ Գոշի լիճը, որը էլի գտնվում է Դիլիջանում ու անհամեմատ ավելի գեղեցիկ է , ավելի վայրի, քանի որ այնտեղ մարդկանց հոսքը դեռ շատ չէ։ Իհարկե, որպես հագեցած, շատ հարմարավետ տուրի ավարտ Պարզ լիճը հրաշալի վայր էր, մենք անգամ քնեցինք  ափին պառկած։

Սովորաբար մի քանի վայր ներառող տուրերից վերադառնում ես հոգնած՝ ճանապարհից, աղմուկից, վատ կազմակերպվածությունից, այս դեպքում անգամ չզգացի, ինչպես ժամանակն անցավ, գիդը չէր խանգարում ցուցումներով, պատմություններով, հակառակը՝ հաճեի , մտերմիկ մթնոլորտ էր ստեղծում։

Իհարկե, մեր տանը ինձ հորդորում էին մի փոքր էլ սպասել, մինչև իրավիճակը կարգավորվի․․․բայց արդեն 3-4 ամիս սպասում ենք։ Պետք է սովորենք ապրել նաև համավարակի հետ ու լինենք հնարավորինս ուշադիր ու զգույշ ։ Ամառ է, որը պետք է վայելել։

«Weekend-ը Հայաստանում» ❤️📍Պարզ լիճ📍Գոշավանք📍Հաղարծին📍Սևան☺️Այս կիրակի ONE WAY Tour-ի հետ եղանք միանգամից մի…

Опубликовано Wnews.am Среда, 17 июня 2020 г.

Մեր տրամադրությունը հույս ունեմ կփոխանցվի տեսանյութից, իսկ  One Way Tour-ի հետ մեր հաջորդ ուղղությունների մասին կպատմեմ մյուս շաբաթ։


Երաժշտությունը՝   Katy Perry feat. Nicki Minaj – Swish Swish

Օպերատոր՝ Հրաչյա Ոսկանյան

Ես՝ Գայանե Շահինյան 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...