COVID-19-ով վարակված Ուկրաինայի առաջին տիկնոջը տեղափոխել են հիվանդանոց

Հունիսի 12-ին Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայայի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել։ Թեստի դրական արդյունքի մասին տեղեկացրել էր Ուկրաինայի նախագահի գրասենյակը։

Այսօր արդեն գրասենյակի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Ելենա Զելենսկայային տեղափոխել են հիվանդանոց։

«Ելենա Զելենսկայայի ախտորոշումը COVID-19  է։ Վիճակը ստաբիլ է,  շնչառական ապարատի կարիք չունի»,-ասված է հայտարարության մեջ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և նրանց զավակները նույնպես թեստ են հանձնել, որոնց արդյունքը բացասական է եղել։

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...