Zara-ի 1200 խանութ կփակվի կորոնավիրուսի պատճառով

Իսպանական Zara հագուստի խանութների ցանցի սեփականատեր՝Ամանսիո Օրտեգան,  կորոնավիրուսի համավարակի պատճառով պատրաստվում է ամբողջ աշխարհում մոտ 1200 առևտրի կետ փակել և դրա փոխարեն խթանել առցանց վաճառքը։

Inditex ընկերությունը, որի կազմի մեջ են մտնում Zara ցանցը, Bershka-ն, Pull & Bear-ը և Massimo Dutti-ն, պատրաստվում է հիմնականում Ասիայում և Եվրոպայում գտնվող 1000-ից 1200 առավել փոքր խանութ փակել։ Նշվում է, որ աշխատակազմի մեծ մասին ծրագրվում է պահել և նրանց առցանց վաճառքի ոլորտում աշխատանք առաջարկել։

Աշխարհում հագուստի մանրածախ վաճառքի ոլորտում ամենախոշորներից մեկը համարվող Inditex ընկերությունը կորոնավիրուսի համավարակի հետևանքով փետրվար-ապրիլ ամիսներին մեծ կորուստներ է ունեցել․ վաճառքի ցուցանիշը նվազել է մոտ 44 տոկոսով։

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...