5 փաստ Վրաստանի առողջապահության նախարարի մասին (Photo)

Համաճարակի պայմաններում ավելի է կարևորվում   տարբեր երկրների առողջապահության նախարարների դերը։ Նրանց հանդեպ ուշադրությունն ավելի մեծ է, նրանցից ավելին են պահանջում։ Վերջին օրերին շատ է քննարկվում Վրաստանի առողջապահության նախարար  Եկատերինե Տիկարաձեն։Մեր հարևան երկրի առողջապահության նախարարին հաջողվել է  երկրում նվազագույնի հասցնել վարակվածության ցուցանիշը։

Որպես կանանց մասին առաջին կայքը Հայաստանում ՝ Wnews.am-ը   շարունակում է ծանոթացնել  հաջողության հասած կանանց  պատմություններին։ Ահա, թե ինչ ենք պարզել մենք  Եկատերինե Տիկարաձեի մասին։

Կրթություն․

Եկատերինե Տիկարաձեն  ծնվել է 1976թ, մարտի 3-ին։ Սովորել է նախ Թբիլիսիի պետական բժշկական համալսարանում, ապա՝ Գերմանիայում և Ավստրիայում։ Մասնագիտությամբ ատամնաբույժ է։ Տիրապետում է անգլերեն, ռուսերեն , գերմաներեն  լեզուներին։ Վրաստանի առողջապահության նախարարի պաշտոնն է զբաղեցնում 2019թ-ից։ Նրա թեկնածությունն առաջարկել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր  Բիձինա Իվանիշվիլին։ Վրացական մամուլը գրում է , որ Եկատերինե Տիկարաձեն  Իվանիշվիլիի ընտանիքի ատամնաբույժն է եղել։

Ունեցվածք

Համաձայն 2019 թվականի օգոստոսի 19-ի գույքի ու եկամուտների հայտարարագրի՝ Եկատերինե Տիկարաձեին է պատկանում է Թբիլիսիում գտնվող 760 քմ մակերեսով բնակարանը,  որը նա 2009-ին գնել է 110 000 դոլարով: Ինչ վերաբերում է նրա ֆինանսական վիճակին, ապա հայտարարագիրը լրացնելու պահին Տիկարաձեն տարբեր բանկային հաշիվներում ունեցել է  1770 լարի, 5448 լարի և 1300 լարի: Տիկարաձեի ամուսինը՝  Բիձինա Կակաբաձեն, ունի  1111 քմ տարածք Թբիլիսիում,  Mercedes G 300 D, 2012 Toyota Camri և BMW R100 RT մոտոցիկլ։

Ընտանիք

Վրաստանի առողջապահության նախարարն ամուսնացել է Գերմանիայում ուսանելու տարիներին հայտնի վրացի դերասան Բադրի Կակաբաձեի ավագ որդու հետ։ Վերջինս Auto Expertise Georgia-ի հիմնադիրն է և  Թբիլիսիի Դիգոմի ուսումնական  կենտրոնի 17% բաժնետերը։ Զույգն ունի երկու երեխա։ Առաջնեկը՝ որդին, ծնվել է Գերմանիայում, դուստրը՝ Վրաստանում։

 

Գայանե Շահինյան

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...