Ամառային սեզոնի գլխավոր թրենդերը (Photo)

Եթե դուք էլ հոգնել եք Covid-19-ի մասին նյութերից, կարանտինից , համացանցում տարածվող նեգատիվ լուրերից , ապա առաջարկում եմ  փոխել մտքերի ուղղությունն ու ինձ հետ ծանոթանալ ամառային սեզոնի գլխավոր թերնդերին, որոնք, հույս ունեմ, կկարողանանք  կրել նաև  դրսում։

Մինի․ 2020-ի գլխավոր  թրենդերում   արդեն գրել էի մինիի վերադարձի մասին։ Որքա՜ն շատ էր այն պոդիումում՝ մինի զգեստներ, կիսաշրջազգեստներ, կարճ շորտեր, կոստյումներ՝ դիզայներներն առաջարկում են այս չափը՝ ամենատարբեր դրսևորումներով։ Իհարկե, այս դեպքում կարևոր է գեղեցիկ, խնամված ոտքերը կամ  բարդույթների բացակայությունը։

Դենիմ total look. ամռանը դիզայներները խորհուրդ են տալիս կրել ջինսե բաճկոններ՝ մերկ մարմնի վրա, կամ ամբողջական դենիմ լուք՝ նույն երանգով։Հետաքրքիր է, որ չնայած կարճ շորտերը մեգաակտուալ են, բայց խոսքը ջինսե շորտերի մասին չէ, թերևս, հակառակը, բոլորիս հայտնի լողափնյա ջինսե շորտերը, նույնիսկ անտիթրենդ կարելի է համարել, կարճ շորտերին եկել են փոխարինելու մինչև ծունկ հասնող ջինսե շորտերը, որոնց լավ օրինակներ կարելի է տեսնել CHANEL SS20 հավաքածուում։ Ի դեպ՝ ակտուալ կլինեն նաև ջինսե երկար կիսաշրջազգեստները։

Սեքսուալություն ․  եթե մի քանի սեզոն խոսում էինք օվերսայզի, լայն, կառուցվածքը չընդգծող կերպարների մասին, ապա այս տարի նորաձևության ցուցադրություններում այլ պատկեր ենք տեսնում։ Դիզայներներն առաջարկում են մաքսիմալ սեքսուալ, մարմինն ընդգծող տարբերակներ, մինի կիսաշրջազգեստներ , միկրո շորտեր, սուպերթափանցիկություն, խորը դեկոլտե,   Saint Laurent-ն, ընդհանրապես, առաջարկում է կրել  լատեքս՝ ոտքից գլուխ։ Իհարկե, մեզ չափազանցություններ պետք չեն՝ ընդամենը կրում ենք օվերսայզ կոստյումի փոխարեն՝ իրանն ընդգծող կոստյում, լայն բլուզների փոխարեն՝ նեղ, կառուցվածքն ընդգծող բլուզներ և այլն։ Սուպերակտուալ բրաները թողնում ենք նորաձևության բլոգերներին կամ սելեբրիթիներին։ Ի դեպ՝ ակտուալ լուծում է նեղ, ընդգծող տոպի և լայն տաբատի համադրությունը։ 

Կրոպ-տոպ և բլեյզեր/կոստյում/ժակետ․ և՛ նորաձև է, և սեքսուալ ,նաև՝ հարմարավետ ու ոճային, բացի այդ,  եթե խուսափում եք ուղղակի կարճ տոպերից, բլեյզերի հետ համադրությամբ դրանք  կարելի է հանգիստ կրել։

  

Զեբրա․ կենդանական պրինտը շարունակում է ակտուալ մնալ, իսկ ամենաթրենդային տարբերակը՝ զեբրան է։ Գլխավոր նորաձևության շաբաթների հյուրերը նախապատվություն էին տվել հենց այս նախշին՝ ընդ որում total look տարբերակով։ Այս նախշը կարելի էր հաճախ տեսնել նաև պոդիումի վրա ։ Դիզայներները խորհուրդ են տալիս այս պրինտը համադրել միատոն հագուտի հետ, կամ կրել total look տարբերակով։  Ընդ որում ՝ այն կարող է լինել ոչ միայն դասական սև ու սպիտակով, այլև՝ ցանկացած այլ երանգով։

Ծաղկային պրինտ․ Խոսելով նախշերի մասին՝ չենք կարող մոռանալ ծաղկայինը, որն այս սեզոն ամենուր է։ Գարնանային սեզոնի թրենդերի մասին նյութում մենք արդեն խոսել ենք  ծաղկային պրինտով վինտաժայի  զգեստներ մասին, հիմա ավելացնում ենք ամառային թեթև զգետսները՝ ծաղկային պրինտով ։

Ի դեպ՝ ամռանը ճանապարհորդությունների ու տրոպիկական երկրների մասին  կհիշեցնեն տրոպիկական նախշերը, որոնք ևս ատուալ կլինեն այս ամառ։

Շորտեր․  եթե  կարճ , տրիկոտաժե  շորտերը ձեզ համար չեն, առաջարկում եմ այլընտրանք՝ կոստյումներ՝ բերմուդյան շորտերի հետ, ամռանը օֆիսաին աշխատանքի դեպքում սա հրաշալի տարբերակ է։ Ի դեպ՝ դրանք այս սեզոն կրում ենք ժիլետի հետ , որը սեզոնի նորություններից մեկն է։

Օձիգներ․ հիշո՞ւմ եք  դպրոցական ֆորմաների օձիգները,  դրանք կրկին ակտուալ են, բայց ոչ թե դպրոցում կրելու համար, այլ՝ էլեգանտ զգեստների։ Այսպիսի օձիգներն անվանում են նաև  Պիտեր Պենի օձիգ՝  բրոդվեյան մյուզիքլի հերոսներից մեի անունով։ Դիզայներները վերհիշել են այս վինտաժային էլեմենտը և վերադարձրել  պոդիում։

Գայանե Շահինյան

Instagram @gayane.shahinyann

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...