Մելանիա Թրամփը դարձավ 50 տարեկան ․ ԱՄՆ առաջին տիկնոջ լավագույն կերպարները (Photo)

2016թ-ի նոյեմբերի 8-ին 72-ամյա Դոնալդ Թրամփն ընտրվեց  ԱՄՆ 45-րդ նախագահ,  դա նշանակում է, որ Մելանիան Թրամփն արդեն 4 տարի է ԱՄՆ առաջին տիկնոջ կարգավիճակում է։

Մամուլը մինչև այսօր  քննարկում է  Մելանիայի կերպարները, ամուսնու հետ հարաբերությունները, ծագումն ու կրթությունը: Այո՛ նա կրթություն չի ստացել լավագույն համալսարաններում և , ամենայն հավանականությամբ , չի էլ երազել ԱՄՆ առաջին տիկին դառնաու մասին, բայց, պետք է ընդունել, որ Մելանիա Թրամփը համարվում էր նոր ժամանակների նորաձևության իկոնա։  Նրան հաճախ  քննադատում են թանկարժեք հագուստների համար, միևնույն ժամանակ հիանում նրանով:  Ամերիկյան մամուլը գրում է,  ԱՄՆ առաջին տիկինն իր զգեստապահարանի վրա ծախսում  է  300.000 դոլար:  Նրան անվանում են ԱՄՆ «ամենաթանկ» կին.  վերարկու Dolce & Gabbana-ից  $51500, Կոստյում Michael Kors Collection-ից  $9900, զգեստ Maison Valentino-ից  $5490-ով և այսպես շարունակ:

Ապրիլի 26-ին Մելանիան դարձավ 50 տարեկան, այս առիթով Wnews.am-ն առանձնացրել է  Մելանիա Թրամփի լավագույն կերպարները ։

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...