4 ինքնատիպ չելենջ, որ առաջացան կարանտինի ընթացքում (Photo)

Ինքնամեկուսացումը դարձել է յուրօրինակ ֆլեշմոբերի և չելենջների ժամանակաշրջան։ Կան իսկապես հետաքրքիր տարբերակներ,  օրինակ ՝  տնային պայմաններում կրկնել հայտնի կտավների տեսարանները։ Wnews.am -ն առանձնացրել է 4 ինքնատիպ չելենջ, որոնց արժե միանալ։

Իսկ ձեզ  բարկացնո՞ւմ են, թե՞ դուր են գալիս ամենատարբեր չելենջները։

Getty Museum Сhallenge

Արվեստի սիրահարները, միանալով  Կալիֆորնիայի ամենամեծ գեղարվեստական Գեթթի  թանգարանի ֆլեշմոբին, վերակենդանացնում են հայտնի կտավները՝ տնային պայմաններում։ Օգնության են գալիս տանը ձեռքիի տակ եղած ցանկացած բան՝ զուգարանի թղթերից մինչև ընտանի կենդանիներ։

Quarantine Pillow Challenge

Ի տարբերություն նախորդի ՝մեծ երևակայություն  չի պահանջում, ինստագրամյան չելենջ է, որին մասնակցելու համար անհրաժեշտ է բարձ և գոտի։

#QuarantineTravelerChallenge

Ճանապարհորդելը կարանտինի ժամանակ անհնար է, բայց սոց․ցանցերում մարդիկ չեն հանձնվում։ Լիբիացի ճանապարհորդներից մեկն առաջարկեց հետևյալ չելենջը՝ վերակենդանացնել նախորդ տարվա ճանապարհորդական լուսանկարը՝ տնային պայմաններում։

#FollowMeToHome.

#followmeto  hայտնի ֆլեշմոբը մի քիչ ձևափոխվել է կարանտինի ընթացքում։ Հիմա սիրելիին հետևում ես ոչ թե էկզոտիկ երկրներում շրջագայելիս, այլ՝ լվացքի մեքենայի մոտ գնալիս կամ՝  սառնարանաը բացելիս։

     

@gayane.shahinyann

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...