Օնլայն վաճառք և առաքում ՝ Endless Fashion House-ից (Photo)

Փոքր և միջին բիզնեսը փորձում է ադապտացվել ներկա իրավիճակին և տեղափոխվել օնլայն դաշտ։ Ընկերությունների մեծ մասն արդեն իրականացնում է օնլայն վաճառք և անվճար առաքում։ Wnews.am-ը պարբերաբար ներկայացնում է #madeinarmenia ընկերությունների տրանսֆորմացիան՝ COVID-19-ի պայմաններում։

Այս անգամ խոսքը  բնական կաշվե հագուստ, աքսեսուարներ արտադրող Endless Fashion House-ի մասին է։  Դեռևս 1992թ. Մոսկվայում Հայկ Ստեփանյանը  հիմնեց “Pol Stefanio” բրենդը, որում աշխատում էին բացառապես  հայ վարպետներ։ 2018 թ-ին, վերադառնալով Հայաստան,  Ստեփանյանները հիմնեցին  “Էնդլես” նորաձևության տունը։  Դիզայներ  Անժելա Ստեփանյանը  ցանակացած գործվածք  համադրում է ընկերության այցեքարտ հանդիսացող  կաշվի և մորթու հետ։  Endless Fashion House-ում կարելի է պատվիրել նաև աքսեսուարներ՝ էկզոտիկ կաշիներով։  «Մեր ընկերությունն ունիվերսալ է։ Կաշվե իրերի հետ կապված ցանկացած բարդության գործ մեզ համար խնդիր չէ։ Մեր հաճախորդները մարդիկ են,  ովքեր չեն հանդուրժում թերի աշխատանք։ Դետալները կարող են լինել նաև՝ ոսկուց, արծաթից կամ այլ մետաղից  »,-ասում է Ռաֆաել Ստեփանյանը։

Վերջերս ընկերությունը ներկայացրեց փայտի և կաշվե համադրությամբ #Lignum պայուսակները՝ անվանական լազերային փորագրությամբ։ Դրանք հիանալի նվերներ կլինեն մեկուսացման պայմաններում հաճելի անակնկալ անելու համար, հատկապես, որ ընկերությունն առաջարկում է անվճար առաքում Երևանի ողջ տարածքում։

Ֆեյսբուք՝   Endless Fashion House 

Instagram` @endless_fashion_house

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...