Այլ բանի մասին խոսել, մինչ մարդիկ մահանում են Vogue-ը չի կարող․ իտալական Vogue-ի շապիկը՝ ամբողջությամբ սպիտակ (Photo)

Իտալական Vogue-ի ապրիլյան համարի շապիկը պատմության մեջ առաջին անգամ  ամբողջությամբ սպիտակ է։  Vogue Italia-ի կրեատիվ տնօրեն Ֆերդինանդո Վերդերին բացատրել է այսպես.

«Այլ բանի մասին խոսել, մինչ մարդիկ մահանում են, բժիշկներն ու բուժքույրերը՝ վտանգում իրենց կյանքը, աշխարհն էլ մեկընդմիշտ փոխվում է՝ Vogue Italia-ի ԴՆԹ-ում չէ…
Պատմության մեջ առաջին անգամ շապիկն ամբողջությամբ սպիտակ է, քանի որ այդ գույնը միաժամանակ տարբեր բաներ է խորհրդանշում:
Սպիտակը, նախևառաջ, հարգանք է:
Սպիտակը վերածնունդ է, խավարին հաջորդող լույս, բոլոր գույների հանրագումարը:
Սպիտակը նրանց հագուստի գույնն է, ովքեր սեփական կյանքն են վտանգում՝ մեր կյանքերը փրկելու համար:
Այն մտածելու առիթ ու ժամանակ է տալիս, ինչպես նաև լռելու:
Սպիտակը նրանց համար է, ովքեր այս դատարկ ժամանակն ու ու տարածությունը գաղափարներով են լցնում, մտքերով, պատմություններով, բանաստեղծություններով, երաժշտությամբ և ուրիշների մասին հոգատարությամբ:
Սպիտակը հիշեցնում է, որ 1929-ի ճգնաժամից հետո այս անբիծ գույնը սկսեցին օգտագործել հագուստի համար՝ որպես ներկայում մաքրության և ապագայում հույսի դրսևորում։
Բայց նախևառաջ, սպիտակը հանձնվելու մասին չէ. Այն մաքուր էջ է, որը սպասում է, որ գրես, այն առաջին էջն է մի նոր պատմության, որը դեռ նոր պետք է սկսվի:»

Համարում տեղ են գտել ժամանակակից 40 լուսանկարչի աշխատանքներ, ովքեր ստեղծագործել են կարանտինի պայմաններում։

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...