#ԵսԸնտրումեմՀայկականը…արդեն երեք տարի (Photo)

4 ձայն

Ողջույն, ես Գայանե Շահինյանն եմ: Մենք վաղուց  ճանաչում ենք միմյանց  իմ բլոգից,  Wnews.am-ից  և #ProWomen հաղորդումից։ Այս բոլոր հարթակներում ես պատմում եմ #madeinarmenia ապրանքանիշերի մասին, այնպես որ , հաճույքով միանում եմ #ԵսԸնտրումեմՀայկականը ֆլեշմոբին, հատկապես, որ արդեն երեք տարի է կրում եմ բացառապես հայկական հագուստ։

Այս օրերին, հայ արտադրողներն ունեն աջակցության կարիք և ես սիրով նշում եմ այն արանքանիշերը, որոնք ինքս հաճախ կրում եմ։

Նրանք, ովքեր ինձ հետևում են, գիտեն, որ առաջինը նշելու եմ #Teress ապրանքանիշի անունը։  Իմ զգեստապահարանում   Teress  ապրանքանիշի  զգեստները շատ են։ Ցանկացած միջոցառման, հանդիպման կամ եթերի  համար #Teress -ից ես կարողանում եմ գտնել համապատասխան զգեստ։

Մեր սիրո պատմությունը սկսվել է դեռ 2017-ից՝

Teress 2018

Teress 2019

 

Teress 2020

Վստահ եմ, Teress-ի շարքն այսքանով չի ավարտվի , բայց անդրադառնամ մի քանի այլ հայկական ապրանքանիշի ևս , Երբ խոսում ենք երեկոյան զգեստների մասին, ես միանգամից հիշում եմ JenaArt-ը։ Ի դեպ՝ ապրիլի 11-ին իմ ԱՐՏԱԿԱՐԳ ծննդյան տոնի  ժամանակ ես տանը կկրեմ JenaArt-ի շքեղ զգեստներից մեկը։

Այս տարի ես բացահայտեցի մի հետաքրքիր հայկական ապրանքանիշ ևս ՝ ամերիկահայ դիզայներ  Manan Petrozie-ի հիմնադրած ManAlin։ 

Եվ, շարքը  եզրափակեմ Wnews.am-ի գործընկեր Petoor Insider շարքի հեղինակ, բոլորիդ ծանոթ  Petoor ապրանքանիշով։

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...