Սննդակարգ իմունիտետը բարձրացնելու համար

Մեր օրգանիզմի իմունային համակարգը կառուցված է  այնպես, որ  պաշտպանի մեզ  ամենատարբեր վարակներից։ Իմունային համակարգի թերակտիվությունը կարող է բարձրացնել վարակների նկատմամբ մեր խոցելիությունը։

Ցածր իմունային համակարգի պատճառները տարբեր են

  1.  վիտամինների և հանքանյութերի պակասը ամենօրյա սննդակարգում
  2. ծխելը
  3. ալկոհոլը
  4. ամենօրյա սթրեսները
  5. հակաբիոտիկների չարաշահումը
  6. քնի պակասը
  7. բարձր խոլեստերինով հարուստ սննդամթերքի ընդունումը

 

Լավ նորությունն այն է, որ կարելի է բարելավել իմունիտետը, ներկայացնում ենք դիմադրողականությունը բարձրացնող մի քանի միջոց։ 

Վիրուսների դեմ պայքարելու համար, օրգանիզմին լիարժեք սնունդ է անհրաժեշտ:

Օրաբաժնում հատկապես կարևոր է ներառել բավարար քանակությամբ սպիտակուցներ` մոտավորապես 100 գրամ: Կենդանական սպիտակուցները պարունակում են անփոխարինելի ամինաթթուներ, որոնք անհրաժեշտ են իմունային համակարգի արդյունավետ աշխատանքի համար: Պետք չէ հրաժարվել մսից, թռչնամսից և ձկնեղենից: Կարելի է երբեմն խոզի ճարպ ուտել: Եվ, իհարկե՛, մի մոռացեք վիտամինների ու միկրոտարրերի մասին. դրանք իմունիտետի «բարեկամներն» են` սելեն (պարունակվում է ձկան և ծովամթերքի մեջ), ցինկ (շատ կա ծովամթերքում, վարսակաձավարի, դդմի սերմերի մեջ), բջջանյութ (դրանք հատիկավորների, բանջարեղենի և մրգերի մեջ են): Բայց իմունային համակարգի գլխավոր դաշնակիցը վիտամին C-ն է: Դրա պարունակությամբ առաջին տեղում կաղամբն է: Չնայած ձմռան ընթացքում կաղամբը կորցնում է վիտամին C-ի 30%-ը, այնուամենայնիվ, դրա ընդամենը 100 գրամը բավարարում է այդ վիտամինի օրական պահանջը: Վիտամին C-ն լիովին պահպանվում է նաև աղ դրած կաղամբի մեջ:

Վիտամին C-ի պարունակությամբ երկրորդ տեղում մասուրն է: Չոր պտուղների մեջ վիտամինները պահպանվում են ամբողջ ձմեռվա ընթացքում: Երրորդ «պատվավոր» տեղում են  լոռամրգին ու չիչխանը: Այս հատապտուղներն իրենց օգտակար հատկությունները չեն կորցնում, եթե դրանք պահեք խորը սառեցված պայմաններում: Միայն հիշե՛ք. վիտամին C-ն  երկրորդային սառեցում «չի սիրում» դրա համար հարկ  է հատապտուղները սառեցնել փոքր չափաբաժիններով:

Սննդարար նյութերով հարուստ սննդակարգ

Առողջ և սննդարար սննդակարգը ներառում է վիտամիններով և հանքանյութերով սնունդ, որը բարձրացնում է մեր օրգանիզմի իմունային համակարգը:  Վիտամինները և հանքանյութերն օրգանիզմում արտադրում են հակաօքսիդանտներ, և վերջիններս բարձրացնում են իմունային համակարգը:

Կանաչ տերևով բանջարեղեն

Կանաչ տերևով բանջարեղենը վիտամինների և հանքանյութերի մեծ աղբյուր է հանդիսանում: Դրանք մեծ մասամբ պարունակում են վիտամիններ A, E, B1, B2, B9, որոնք շատ կարևոր են լավ իմունային համակարգի համար:

Բանջարեղեն

Գազարը, բրոկոլին, դդումը, կաղամբը, բազուկը, ծաղկակաղամբը, դդմիկը, կանաչ պղպեղը, սոխը, լոլիկը պետք է մեր սննդակարգի անբաժանելի մասը կազմեն, քանի որ դրանք բարելավում են իմունային համակարգը:

Մրգեր

Մրգերը պարունակում են վիտամինների և հանքանյութերի մեծ պաշարներ: Մրգերի ամենօրյա ընդունումը հեռու կպահի մեզ ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչներից: Ցիտրուսային մրգերը` նարինջը, կիտրոնը, պարունակում են մեծ քանակությամբ վիտամին C, որն ամրացնում և բարձրացնում է իմունային համակարգը:

 

Չիր և ընկուզեղեն

Չիրը և ընկուզեղենը սպիտակուցների, ածխաջրերի և վիտամինների աղբյուր են: Դրանք պարունակում են վիտամիններ A, E, K, կալցիում, երկաթ, պղինձ և այլ հանքանյութեր, որոնք կարևոր են բարձր իմունիտետ ունենալու համար:

Լավ քուն

Լավ քունը կարևոր դեր է խաղում լավ իմունիտետի համար: Հետազոտությունները պարզել են, որ քնի խախտումը վատ ազդեցություն է թողնում իմունային համակարգի վրա և օրգանիզմը խոցելի է դարձնում ինֆեկցիաների և վիրուսների նկատմամբ:

Սխտոր

Սխտորն ամենամատչելի ժողովրդական դեղամիջոցն է ցածր իմունիտետի դեմ: Գիտական հետազոտությունները պարզել են, որ սխտորը կարող է պայքարել վիրուսների, սնկերի և բակտերիաների բազմաթիվ տեսակների դեմ և հիանալի դեղամիջոց է մրսածության և գրիպի համար:

Յոգուրտ

Օրական մեկ յոգուրտ ուտելը նպաստում է ցածր իմունիտետի բարձրացմանը: Վերջին գիտական հետազոտությունները պարզել են, որ յոգուրտն ավելացնում է մարսողական համակարգի L. casei բակտերիաների քանակը, նպաստում է արյան սպիտակ գնդիկների և հակամարմինների զարգացմանը: L casei կամ Lactobacillus casei բակտերիան պայքարում է աղիքային ինֆեկցիաների դեմ: Հիշեցնենք նաև, որ յոգուրտը պայքարում է քաղցկեղի դեմ:

Կանաչ թեյ

Կանաչ թեյը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, պոլիֆենոլներ և ունի հակաբորբոքային և հակաքաղցկեղային հատկություններ: Գիտական հետազոտությունները պարզել են, որ կանաչ թեյը բարձրացնում է իմունային համակարգը և չեզոքացնում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների կործանարար ազդեցությունը:

Հիդրաստիս կամ Желтокорень

Հիդրաստիսը հայտնի է՝ որպես հակաբիոտիկ, որը պայքարում է բակտերային և վիրուսային ինֆեկցիաների դեմ: Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական հետազոտությունները պարզել են, որ այս խոտաբույսը բարձրացնում է  իմունոգլոբինի արտադրությունը:

Նիհարել

Հետազոտություները պարզել են, որ գեր մարդկանց մոտ դիմադրողականությունը ցածր է: Ավելորդ քաշի իջեցումը և սննդարար նյութերով հարուստ սննդամթերքի օգտագործումը կվերացնի այս խնդիրը, և դուք կունենաք բարձր իմունային համակարգ:

Աստրալագուս (Astragalus)

Աստրալագուսը հայտնի է ավանդական չինական բժշկության մեջ՝ որպես մրսածության, հոգնածության, ախորժակի կորուստի, սթրեսի, ալերգիաների դեմ հզոր դեղամիջոց: Աստրալագուսի մեջ պարունակվող բաղադրիչները բարձրացնում են իմունային համակարգը և վանում տարատեսակ ինֆեկցիոն հիվանդությունները:

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...