5 էսթետիկ ֆիլմ՝ հանգստյան օրերին դիտելու համար . #ՄնաՏանը

Wnews.am-ում  բոլորս կինոման ենք դարձել․ ֆիլմ դիտելը կարանտինի ժամանակ մեր սիրելի զբաղմունքն է ։  Ի՞նչ ենք դիտել վերջին մի քանի օրերում և ի՞նչ ենք առաջարկում ձեզ ՝ պատմում ենք հենց հիմա։

Phantom Thread. ռեժ Paul Thomas Anderson

Էսթետիկ և ինտելեկտուալ ֆիլմ:  «Անտեսանելի թել» -ը գեղեցիկ է, յուրաքանչյուր կադրը` հասցված իդեալականի` Radiohead-ի երաժշտությունը, նրբագեղ զգեստները, շքեղ ընթրիքները: Պերֆեկցիոնիստ ոճաբանի մասին պատմող ֆիլմ, որտեղ կա ամեն ինչ` և’ գեղեկուհի մուսա, և’ ամենակարող նորաձևության-սատանա: Ֆիլմը մեզ շատ է դուր գալիս։

Դերձակը / The Dressmaker

Գեղեցիկ, նորաձև կինը վրեժ է լուծում՝  դաժան, սառնարյուն: Քեյթ Ուինսլեթը մարմնավորում է գլամուրային դերձակին, ով վերադառնում է հայրենի քաղաք, որտեղից հեռացել էր դեռևս մանուկ հասակում` սպանության մեջ մեղադրվելուց հետո: Քեյթի հրաշալի խաղը և շքեղ կերպարները դրամատիկ, տեղ-տեղ զվարճալի ֆիլմին լրացուցիչ հմայք են տալիս: Լավ է ընկերուհիների հետ նայելու համար:

Nocturnal Animals/ «Գիշերային կենդանիներ» 

Չափազանց  ոճային ֆիլմ, թեպետ դա զարմանալի չէ՝ ռեժիսորը լեգենդար դիզայներ Թոմ Ֆորդն է :  Փայլուն Էմի Ադամս՝ շեկ մազերով ու կարմիր  շրթներկով, ֆանտաստիկ երաժշտություն ու  Մայքլ Շենոն:  Գեղեցիկ, խորը, ոճային : Ֆիլմի ավարտից հետո դեռ երկար ժամանակ մնում եք դրա ազդեցության տակ՝ հորինելով ֆիլմի սեփական ավարտը:

Աղջիկը գնացքի մեջ/The Girl on the Train 2016

Համանուն գրիք հիման վրա նկարահանված ֆիլմում գլխավոր հերոսուհու՝ Ռեյչալի  կերպարը մարմնավորում է հիասքանչ Էմիլի Բլանտը:  Դեպրեսիվ , հիասթափված ու մշտապես ալկոհոլի ազդեցության տակ գտնվող հերոսուհու միակ հետաքրքրությունը  գնացքի պատուհանից սիրահարված զույգին հետևելն է:  «Անծանոթների գաղտնիքները կարող են վտանգավոր լինել » . սա ֆիլմի գլխավոր  սլոգանն է:  Մի քիչ թրիլլեր, մի քիչ դրամա, մի քիչ դետեկտիվ՝ ինչի կհանգեցնի ուրիշների կյանքով այդքան մեծ հետաքրքրվածությունը:

Սպիներ/ Cracks

Երազողներից մեզ հայտնի Եվա Գրինն այս ֆիլմում  ավելի քան տպավորիչ է: Խարիզմատիկ ուսուցչուհի և աղջիկների էլիտար դպրոց-ինտերնատ: Նոր աշակերտուհի, ով չի վախենում սխալներ թույլ տալ, ապրել, ուսուցչուհի, ով ապրում է երևակայական աշխարհում և վախենում է մեծանալ : Գեղեցիկ ֆիլմ, դրամատիկ ավարտով:

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...