Կաննի կինոփառատոնը հետաձգվել է

Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները  հետաձել են անցկացման ժամկետները: Ըստ նախնական տվյալների՝ մայիսի փոխարեն փառատոնը կայանալու է հունիսի կեսերին: Վերջնական որոշումը կայացվելու է Ֆրանսիայի առողջապահության նախարարության հետ քննարկումից հետո։

Կաննի միջազգային կինոփառատոնը ամենամյա կինեմատոգրաֆիական միջոցառում է, որն անցկացվում է մայիսի վերջին՝ առողջարանային Կանն քաղաքի Փառատոների եւ կոնգրեսների պալատում, որը Կրուազետ ափամերձ շրջանում է։ Փառատոնն անցկացվում է 1946 թվականի սեպտեմբերի 20-ից։ Ժամանակակից թափը փոռատոնը ձեռք է բերել 1951 թվականից հետո։ 1952թ․ այն ամեն տարի մայիսին է անցկացվում։ Այս տարի կինոփառատոնը նախատեսված էր անցկացնել մայիսի 12-23-ը։

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...