Ինչպես բժշկական դիմակը դարձավ fashion աքսեսուար (Photo)

Մինչ ողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, streetstyle-ի հերոսները էքսպերիմենտներ են անում բժշկական դիմակների հետ։ Ճիշտ է՝  դրանք այս դեպքում  ոչ միայն պաշտպանվելու, այլև ուշադրություն գրավելու համար են, այնուամենայնիվ, վարակը չի շրջանցել նաև նորաձևության աշխարհը։

Իտալացի դիզայներ Giorgio Armani -ին իր   Ա/Ձ 2020 հավաքածուի ցուցադրությանը մուտք գործելու թույլտվություն էր տվել միայն լուսանկարիչներին, իսկ լրագրողներին ու հյուրերին խնդրել են մնալ տանը։ Բացի այդ,  Ջորջո Արմանին 1,4 մլն դոլար էր նվիրաբերել Իտալիայի հիվանդանոցներին կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։ Բելգիական ապրանքանիշ Dries Van Noten-ն էլ իր ցուցոադրության բոլոր հյուրերին դիմակներ էր բաժանել։ Fendi ապրանքանիշի 190 դոլար արժողությամբ  դիմակները՝ COVID-2019-ի ի հայտ գալուց հետո սպառվել են մեկ ակնթարթում։ Մի շարք խոշոր բրենդներ, այդ թվում Michael Kors-ը չեղարկել են նախապես պլանավորված  միջոցառումները։

Wnews.am-ն առանձնացրել է #Streetstyle-ի հերոսներին՝ բժշկական դիմակներով։ 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...