Գարնան գլխավոր թրենդներն՝ ըստ Teress-ի (Photo)

Teress ապրանքանիշի հիմնադիր , դիզայներ Թերեզա Ղարաբաղցյանը հատուկ   Wnews.am-ի համար մեկնաբանել է 2020-ին գարուն-ամառ սեզոնի գլխավոր  թրենդները։

Մինչ խոսելն այն մասին, թե ինչ ֆակտուրաներ, գույներ և ձևվածքներ են նորաձև , կարճ  այն մասին,
թե որտեղից են գալիս այդ մոտեցումները, հիմքերը ,այսպես ասած, : Եվ ահա, պետք է այս անգամ էլ նշեմ, որ
թրենդներն անուղղակի կերպով ներկայացնում են տվյալ ժամանակահատվածի գեղեցիկի մասին պատկերացումները,
ձգտումները, աշխարհընկալումը, սոցիալական և այլ ասպեկտներով, շոշափում են մոլորակի առաջնահերթություն
համարվող մարտահրավերները և գլոբալ խնդիրները:
Քանի, որ խոսելու ենք կանացի հագ ու կապի թրենդներից, պետք է նշեմ թե այդ նույն վերը նշված մոտեցումներով
ինչպիսի կինն է ուշադրության կենտրոնում: Այս սեզոնի նորաձևությունը կնոջը ներկայացնում է արտահայտված
ուժեղ (որտեղից էլ գալիս է արտահայտված ուսերի և թևքերի ձևվածքները), վառ, մշակութային, գրավիչ,
ստեղծագործող, խելամիտ, կանացի (oversize-ը ավելի զիջում է ընդգծված գոտկատեղին), ներգրավված գլոբալ,
համամարդկային խնդիրները լուծելու գործընթացներում:
Դե ինչ, խոսենք ավելի գործնական.
Գույներ.

Նորաձևությունը հասել է նրան, որ որևէ գույն չի բացառում ոչ մի սեզոնի, և մեր աչքին սովոր սեզոնային
գույների մասին կարծրատիպերը արդեն իրական չեն: Միշտ կարելի է կրել ու շատ նորաձև համադրել ցանկացած
գույն: Բայց այնուամենայնիվ, յուրաքանչյուր սեզոնի որոշակի գույներ ավելի են առաջնադասվում: Իսկ ահա այս
գարնանը և ամռանը առավել ակտուալ են կապույտի բոլոր երանգները՝ դասական կապույտից մինչև ծովային
երանգներ, երկնագույն, ինչպես խամրած, այնպես էլ վառ դրսևորումներով, կանաչի բոլոր երանգները մուգ կանաչից  միչև բաց տերև, կարմիրի բացվող երանգները մինչև ֆուկսիա և բաց վարդագույն, դեղինը՝ լիմոնագույնից խտանում է
մինչև օխրա: Այս բոլոր գույները սեզոնին արդի են ինչպես վառ, այնպես էլ խամրած դրսևորումներով:


Ձևվածքներ. Այս հարցում ամենակտրուկ փոփոխությունը, որն առաջին է աչքի ընկնում, դա մինի երկարության
վերադարձն է, ինչը նախորդող սեզոններին խրախուսելի չէր: Իսկ հիմա մինի երկարությունն այնքան ակտուալ է,
որքան … (լավ չեմ բարձրաձայնի մտքիս համեմատությունը, միևնույն է բոլորը հասկացան): Բայց եթե,
այնուամենայնիվ, մինին ձեր սրտով չի, կարող եք ընտրել միդի երկարութունը՝ կոճերից մի փոքր վերև (սա, ի դեպ,
իմ ամենանանախընտրելին է): Աշխատեք այս սեզոնին խուսափել մաքսի և ծնկներին հասնող երկարություններից
զգեստի կամ կիսաշրջազգեստի դեպքում, դրանք այնքան  էլ ակտուալ չեն: Ծնկներին մոտ երկարությունը հիմա նախընտրելի է տաբատների դեպքում, որը ի դեպ սեզոնի ևս մեկ առանձնացող թրենդներից է:
Մյուս առավել աչքի ընկնող շեշտադրումը լայն, ամենատարբեր ձևերով ուռած թևքերն են և այս
չափազանցվածութունը պոդիմուցից  նույն կերպ մտել է մեր առօրյա, ու նույնիսկ շատ հարմարավետ է դարձել:
Իսկ մեր այդքան սիրելի oversize_ը իր դիրքերը փոքր-ինչ զիջում է. այդ նույն լան թևքերի հետ ավելի ակտուալ է
ընդգծված գոտկատեղը և առհասարակ ավելի կանացի ձևվածքային լուծումները:


Գործվածքներ. Քանի որ ամբողջ աշխարհում զարգանում է  էկո նորաձևությունը, առավել նախընտրելի են բոլոր բնական հումքովգործվածքները, իսկ ամառվա համար հատկապես բամբակն ու վուշը:
Իսկ դե ծաղկային պրիտն ավելի է ամրապնդում իր դիրքերը, թույլ տալով ստեղծողներին էլ ավելի հետաքրքիր
լուծումների հանգել: Այս շարքում նորից թրենդային են դառնում նաև տրոպիկական պրինտները, միայն թե մի քիչ
ավելի աբստրակտ մոտեցմամբ:
Եվս մեկ թրենդ, որին, սակայն կարծում եմ մենք դեռ պատրաստ չենք, այն է թափանցիկությունը, սեքսուալությունը
(ոչ վուլգարությունը), մարմինը խիստ ընդգծող գործվածքները և բաց ձևվածքները: Թվում է, թե շատ բաներ պոդիում

էլ մնում են, սակայն տենդենցը գնում է նրան, որ պոդիումն ու փողոցը մոտենում են իրար և մեկը մյուսին թելադրող
կամ ոգեշնչող դառնում:   
Խոսելով ոգեշնչումից, ասեմ նաև, որ սեզոնի թրենդները իրենց մեջ ասոցիացաներ ունեն թե՛ 70-ականներից, և
առավել 90-ականներից: Շատ ակտուալ է վինտաժը, և շատ հարգի որևէ իսկապես վինտաժային դետալի
կիրառումը: Ինքս օգտագործում եմ, օրինակ, վինտաժային կոճակներ, որոնք շատ յուրահատուկ տպավորություն և
էներգետիկա են փոխանցում կրողից:
Սրանք այն ընդհանուր մոտեցումներ էին, որոնք բնորոշում են գարուն-ամառ 2020-ի թրենդները: Դե իսկ բժշկական
դիմակներ կրելու կարիք հուսանք, որ էլ չենք ունենա:

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...