Հայաստանի երրորդ հանրապետության վարչապետերի սիրո պատմությունները (Photo)

Wnews.am-ի  խմբագրությունում ևս սիրային տրամադրություն է, հիմա կպատմենք Հայաստանի երրորդ հանրապետության վարչապետերի սիրո պատմությունը, հետո էլ կնայենք In The Mood For Love  ֆիլմը։ ՀՀ վարչապետերից ոչ բոլորն են խոսել անձնական կյանքի մասին, ոմանք էլ չէին սիրում իրենց  կանանց ներկայացնել հանրությանը, այնուամենայնիվ, նրանք նույնպես սիրահարվել են , սեր խոսոտովանել, գուցե և ռոմանտիկ քայլեր արել։  Պատմում ենք այն, ինչ գիտենք։

Նիկոլ Փաշինյան և Աննա Հակոբյան․ Իհարե ոչ ոք զարմացած չէ: Նիկոլ Փաշինյանին ազատ արձակելուց հետո Աննայի և նրա գրկախառնությունը կարող էր մրցել ամենառոմանտիկ ֆիլմի կադրերի հետ:   Քաղաքական ամենառոմանտիկ զույգը հաճախ է միասին լուսանկարներ  տեղադրում, իսկ   Աննան Հակոբյանը մշտապես ամուսնու կողքին է:  «Մենք ծանոթացել ենք դեռ ուսանողական տարիներին, երբ Նիկոլը Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի հինգերորդ կուրսի ուսանող էր, իսկ ես նոր էի ընդունվել նույն ֆակուլտետ: Երբ ես մտա լսարան, անմիջապես լսեցի նրա անունը՝ Նիկոլ Փաշինյան: Նրա մասին բոլորը խոսում էին՝ դասախոսները, դեկանը, ուսանողները: Նիկոլը ֆակուլտետի հպարտությունն էր, լսում էի այդ մասին՝ ծանոթ չլիենելով հերոսի հետ: Լինելով առաջին կուրսի ուսանողուհի՝ առաջադրանք ստացա  հոդված գրել թերթում, որտեղ այդ ժամանակ աշխատում էր Նիկոլը: Ես գրեցի հոդվածը և ներկայացրեցի խմբագրություն: Այդպես էլ ծանոթացանք Նիկոլի հետ: Նիկոլն ինձ սիրահարվեց առաջին հայացքից, իսկ ես… մի փոքր ավելի ուշ»,- պատմում է Աննա Հակոբյանը:

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի եւ իր տիկնոջ՝ Աստղիկ Կարապետյանի լուսանկարը հանրության շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Պատճառն այն էր, որ նախկին վարչապետը պաշտոնական միջոցառումներին երբեք տիկնոջ հետ չէր ներկայանում, ընդհանրապես նրա անձնական կյանքի մասին շատ քիչ բան է հայտնի։ Կարեն Կարապետյանն ունի երեք զավակ։

1-13

ՀՀ երրորդ հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Սարգսյանի կինը Վարդուհի Իշխանյանն է։

«Վազգենը ինձ դաս է տվել: Ես երրորդ կուրսում էի, ինքը Նովոսիբիրսկի ասպիրանտուրայից վերադարձավ եւ հենց մեր կուրսում, առաջին լսարանը մերն էր, որ դաս տվեց: Ինքը շատ սիրված դասախոս էր մեզ համար, իսկ երբեմն-երբեմն արշավներ էինք կազմակերպում, դրանից հետո շատ հաճախ ընդհանուր մեր խմբով էինք հավաքվում, էլի արշավների էինք գնում, ու գնալով այդ ջերմ ու բարեկամական մթնոլորտը էլ ավելի ամրապնդվում էր: Ես էլ կամաց-կամաց տեսա իր մտածելակերպը ու հասկացա, որ հազվագյուտ մարդ է` իր մտածելակերպով ու գաղափարներով: Ու այդպես էլ ամեն ինչ կամաց-կամաց ստացվեց»,- պատմել է տիկին Իշխանյանը:

Նրանք ունեն երեք դուստր։

Հրանտ Բագրատյանի կինը Նանա Բագրատյանն է։ 

Նա եւս եղել է Հրանտ Բագրատյանի ուսանողուհին։ «Դա եղել է սեր առաջին հայացքից։ Նրանք ծանոթացել են 1988թ. ամռանը։

«Ամեն ինչ շատ արագ ստացվեց»,- հիշում է տիկին Բագրատյանը՝ նշելով, որ իր ամուսնու կյանքում ինքը մեծ դեր ունի։

«Նա չի սիրում ձեւական որեւէ բան. ձեւական հարաբերություն, ընտանիք… նա լուրջ է վերաբերվում այդ հարցերին»,- նշում է Բագրատյանի կինը։

Նրանք ունեն դուստր եւ որդի

05Screen Shot 2017-01-19 at 12.15.48 կեսօրից հետո

Հայաստանի մեկ այլ  վարչապետ, հիմա արդեն նախագահ Արմեն Սարգսյանի  կինը մասնագիտությամբ լրագրող, այժմ մանկագիր Նունե Ալեքսանյանն է։ Նրանք հաճախ են միասին սիրառատ լուսանկարներ հրապարակում համացանցում։ Նունե Սարգսյանը պատմել է, որ ամուսնուն հանդիպել է Երևանի դպրոցում, երբ ինքը 14 տարեկան էր, իսկ Արմենը՝ 15։ Նունե և Արմեն Սարգսյանները դպրոցական տարիքում մասնակցել են «Երիտասարդ կոմունիստների» կոնֆերանսին, որը շատ ձանձրալի է եղել ու Նունեն Արմենին ու մի քանի այլ աշակերտների հրավիրել է իրենց տուն։ Արմենը տպավորվել է Նունեի հայրիկի գրադարանով ու խնդրել է գիրք վերցնել գրադարանից, ինչը դեմ էր կանոններին, քանի որ հայրը չէր սիրում գրքեր տալ ուրիշներին։

Նունեն վախենալով հոր բարկությունից, որ Արմենը կարող է վերցրած գիրքը չվերադարձնել, դպրոցում գտել է նրան, որպեսզի հետ վերադարձնի գիրքը։

«Ահա այսպես սկսվեց մեր ընկերությունը»,-ասել է Նունե Սարգսյանը։

Ամուսինները ունեն երկու որդի

sun1

Հայաստանի երկրորդ նախագահ, նախկին վարչապետ Ռոբերտ Քոչարյանի կինը Բելլա Քոչարյանն է։

Իր ամուսնու մասին տիկին Քոչարյանն ասում է. «Ռոբերտը հեշտ մարդ չէ, բայց նա չի դժվարացնում կյանքն ավելին, քան կա, հավասարակշիռ է որպես ամուսին, ես դժգոհ չեմ, ուժեղ տղամարդ է, դժվար պահերին ոչ թե ես էի իրեն օգնում, այլ փորձում էի ես էլ ուժեղ լինել։ Յուրաքանչյուր ծանր պահի, երբ կանգնած ես ամուսնուդ կողքին եւ կիսում ես նրա հոգսերը, ուժ ես տալիս նրան»,- նշել է նա։

Ամուսիններն ունեն երեք զավակ՝ երկու որդի եւ դուստր։

Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կինը Գոհար Սարգսյանն է։

Տիգրան Սարգսյանը ու Գոհար Սարգսյանը ծանոթացել են Լենինգրադում, որտեղ Տիգրանը սովորում էր Ն. Ա. Վոզնեսենսկիի անվան ֆինանսատնտեսական ինստիտուտում, իսկ կինը` Գոհարը` Պետական համալսարանում: Տիգրան Սարգսյանը, այնտեղ սովորելով յոթ տարի, սկզբում ավարտել է ինստիտուտը, այնուհետեւ` ասպիրանտուրան: Իսկ թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից հետո՝ 1987-ին վերադարձել Երեւան եւ միացել կնոջը (ով վերադարձել էր 1985-ին) եւ ծնողներին:

Գոհար Սարգսյանը Տիգրան Սարգսյանի պարգեւել է դուստր եւ երկու որդի։

big_IMG_8911տիկ

Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կինը Ջուլիետա Աբրահամյանն է։

Ջուլիետա Աբրահամյանը Հովիկ Աբրահամյանին երեք զավակ է պարգեւել։

photo1

Hovik_Abrahamyani_kin_2

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...