Ոճ, կոնցեպտ և իդեալական սպասարկում․ բյութի-բիզնեսի 5 խորհուրդ haze-ի հիմնադիր Կարինե Չիբուխչյանից (Photo)

«Առանց ձևականության և ռևերանսների։  Գրանցում ենք, ուրախ ենք տեսնել, հարդարում ենք բոլորից լավ և վերջ»-գրված է haze-ի ֆեյսբուքյան էջում։ Հաճախորդների արձագանքներից դատելով՝ այս պնդման հետ ոչ ոք չի էլ վիճում, պատահական չէ, որ ՀՀ նախագահի տիկինն էլ ընտրել է նրանց։ Ինքնատիպ կոնցեպտի շնորհիվ մի քանի տարի առաջ Երևանի կենտրոնում բացված haze բյութի-սրահը կարճ ժամանակում դարձավ  ոչ միայն իդեալական սպասարկումը կարևորող կանանց սիրելի վայրերից մեկը, այլև յուրօրինակ ակումբ՝ ոճային, ինտելեկտուալ և ինքնատիպ կանանց համար։  haze-ի հիմնադիր Կարինե Չիբուխչյանը Wnews.am-ին  պատմել է բյութի-բիզնես հիմնելու և հաջողելու 5 գլխավոր պայմանների մասին։ 

1․ Գեղեցկության սրահ բացելը «շատ հեշտ» է ՝ գտնում ես վայրը, վերանորոգում  ես քո նախընտրած տարբերակով, հավաքում ես թիմ… շատերն  այս կետի վրա  կանգ են առնում և, շատ դեպքերում, չեն հասկանում՝ ինչ է իրենց սպասվում։ Իրականում, ցանկացած բիզնես հիմնելիս  պետք է ունենալ նպատակ, ընտրել կոնցեպտ, հասկանալ ՝ ո՞ր ծառայությունների  վրա ես ուզում շեշտը դնել , ովքե՞ր են քո հաճախորդները, ո՞ւմ համար ես  բացում սրահը, կախված քո թիրախային հաճախորդներից՝  ճիշտ ընտրել սրահի լոկացիան և,  իհարկե, թիմը, որից շատ բան է կախված։ Իհարկե, պետք է ներգրավել պրոֆեսիոնալների, բայց ես շատ եմ կարևորում մարդկային հատկանիշները, որպեսզի թիմում հավաքված լինեն բրենդին նվիրված, նույն գաղափարի շուրջ միավորված մարդիկ։ Պրոֆեսիանլին կարելի է աճեցնել, մենք հաճախ ենք թրեյնինգներ, դասընթացներ անում, իսկ այ բրենդին նվիրված մարդ գտնելն ավելի կարևոր է։

2․ Ես մասնագիտությամբ մարքեթոլոգ եմ  և ի սկզբանե գիտեի, որ ոչ միայն գեղեցկության սրահ ենք բացելու, որոնք շատ են, այլև՝ կանանց ակումբ։ Մենք սիրված միջոցառումներ ունենք  haze-ի  Ինտելեկտուալ ակումբ անվան տակ, որը ներառում է երկու իվենթ՝ #hazetalk ` տարբեր ոլորտների կանանց  ենք հրավիրում որպես սփիքեր,  գալիս են, ծանոթանում են  միմյանց հետ, նոր գիտելիքներ են ձեռք բերում և դա միավորում է մեր հաճախորդներին։ Նրանք գիտեն, որ  ակումբի անդամ են և կարող են օգտվել առավելություններից։ Նաև ունենք  #booktalk,  որի ընթացքում քննարկում ենք մեր կարդացած գրքերը, ուզում եմ գաջեթների ժամանակաշրջանում  զարգացնել գիրք կարդալու  մշակույթը, բացի այդ, խումբ ունեմ Ֆեյսբուք սոցիալական ցանցում,  Հայաստանում ապրող ռուսախոս կանանց փակ խումբ է, որում մենք շփվում ենք միմյանց հետ, ծանոթանում , փորձով կիսվում, թրեյնինգներ, մաստեր կլասեր կազմակերպում, և սա նույնպես օգնում է իմ պրոեկտին։

3․Առաջինը, ինչ  մեր մասին խոսելուց նշում են, դա իդեալական սպասարկումն է, մեր հաճախորդները հիմնականում 25 տարեկան և բարձր տարիքի կանայք են, ովքեր գնահատում են իրենց ժամանակը,  աշխատում են կամ ունեն սեփական բիզնես և  այդ կատեգորիայի կանայք շատ  են կարևորում  լավ սպասարկումը։ Նրանք գալիս են մեզ մոտ՝  նաև հանգստանալու։ Մեզ մոտ իսկապես հրաշալի մթնոլորտ է, կանայք գալիս են, որպեսզի լիցքաթափվեն, հանդիպեն  միմյանց հետ, խմեն մեր շատ համեղ սուրճը, զրուցեն, ընկերուհիների հետն հանդիպեն։

4․  Երևանը փոքրիկ քաղաք է և, իհարկե, տվյալ սրահի հիմնադրին ճանաչելը վստահություն է ներշնչում,  բացի այդ , տպավորություն է , թե  հյուր ես գնում  հիմնադրին։ Ես շատ ժամանակ եմ անցկացնում haze-ում, երբեմն անում եմ ադմինիստրատիվ աշխատանք, ինքս կարող եմ սուրճ հյուրասիրել։  Ճանաչում եմ գրեթե բոլոր մեր հաճախորդներին դեմքով, գիտեմ ով- ինչ սուրճ է խմում, ով -ինչ մազերի գույն է նախընտրում, ընտանիքում ինչ իրավիճակ է և շատերը մեզ մոտ գալիս են հենց շփվելու համար։ Դա ինձ շատ է ուրախացնում, որովհետև ինքս էլ կարողանում եմ ծանոթանալ մեծ թվով շատ հետաքրքիր կանանց հետ։

5․  Երբ ամբիցիոզ հայտարարում ես «Մենք լավագույն կենտրոններից ենք», քեզանից սպասելիքներդ ավելի շատ են ու երբ ես նայում եմ մեր հաճախորդների բազային, հասկանում եմ, որ ճիշտ ուղղու վրա ենք։ Յուրաքանչյուր կենտրոն պետք է ունենա իր ոճը, դեմքը, կարծում եմ, որ haze-ն ունի այդ ոճը և ուզում եմ ասոցացվել այդ ոճը կրող կանանց և աղջիկների հետ։ Մենք բնականության կողմնակից ենք և  ինձ դուր է գալիս, որ աղջիկները, ովքեր գալիս են  haze նույնպես համակարծիք են մեզ հետ:

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...