50 տարի անց․ Ժան Պոլ Գոտյեի վերջին ցուցադրությունը․ Փարիզի բարձր նորաձևության շաբաթ (Photo)

0 ձայն

Փարիզի բարձր նորաձևության շաբաթվա ամենանշանակալի իրադարձությունը  Ժան Պոլ Գոտյեի  վերջին ցուցադրությունն էր։ 50 տարի աշխատելով նորաձևության ոլորտում ՝ 67-ամյա դիզայները որոշել է ավարտել կարիերան՝ եզրափակելով այն մասշտաբային ցուցադրությամբ։ Jean Paul Gaultier կուտյուրային ցուցադրությունը թատերական ներկայացում էր հիշեցնում, որին մասնակցում էին նորաձևության տան ընկերները՝ Լետիցիա Կաստան, Կոկո Ռոշան,  Դիտա ֆո Թիզը, Միլեն Ֆարմերը, Իրինա Շեյքը՝ պոդիումում, Իզաբել Մարանտը, Կրիստիան Լուբուտենը, Դրիս վան Նոտենը ՝ առաջին շարքում։

Թեպետ, ցուցադրությունը թաղման թափորի իմիտացիա էր, բայց դիզայները վստահեցնում է, որ նորաձևությունը չի մահացել։ Ժան Պոլ Գոտյեի վերջին ցուցադրության կարգախոսը հենց այդպիսին էր ՝ «Նորաձևություն՝ ողջ կյանքում»:

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...