Ինչպե՞ս ամուսնանալ միլիարդատիրոջ հետ․ Աբրամովիչի նախկին կինն ամուսնացել է հույն միլիարդատիրոջ հետ (Photo)

Միլիարդատեր Ռոման Աբրամովիչի նախկին կինը՝ Դարյա Ժուկովան, կրկին ամուսնացել է։  38-ամյա Դարյայի ամուսինը կրկին միլիարդատեր է, այս անգամ՝  հույն և փոքր է նրանից 4 տարով։ 34-ամյա  Ստավրոս Նիարխոսը  նավաշինական ոլորտի մեծահարուստ է։  Զույգի պսակադրությանը ներկա են եղել եվրոպական արիստոկրատիայի ներկայացուցիչներ, հոլիվուդյան աստղեր, սուպերմոդելներ և բազմաթիվ հարուստ, ազդեցիկ մարդիկ, որոնց շարքում են Մեծ Բրիտանիայի արքայադուստր Բեատրիսը, դիզայներ Ստելա Մաքքարթնին, դերասանուհի Քեյթ Հադսոնը, թոփ մոդել Կառլի Կլոսը, Մոնակոյի իշխանուհի Շառլոթ Կազիրագին, իշխան Պիեռ Կազիրագին:  Հյուրերի ցանկում են եղել նաև Դևիդ և Վիկտորյա Բեքհեմները, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դուստրը՝ Իվանկան, և նրա միլիարդատեր ամուսինը՝ Ջարեդ Քուշները:

 

Պսակադրության արարողության համար ծախսվել է ավելի քան 6,5 մլն դոլար: Այն տեղի է ունեցել Շվեյցարիայի գեղատեսիլ անկյուններից մեկում՝ Սենթ Մորից ձմեռային հանգստավայրում, որտեղ փեսացուի ընտանիքն անշարժ գույք ունի:

Ո՞րն է Ժուկովայի գաղտնիքը, ինչպե՞ս է նա անմիջապես  ամուսնության առաջարկ ստանում, այն էլ՝ աշխարհի ամենահարուստ մարդկանցից։

1․ Նա  Մոխրոտիկը չէ․ Դարյա Ժուկովայի հայրը ռուս հայտնի գործարար Ալեքսանդր Ժուկովն է, աղջիկը ծնված օրվանից ապրում է շքեղության մեջ, մանկությունն անցել է ԱՄն-ում, իսկ ուսանողական տարիները՝ Լոնդոնում։ Նրա շուրջ միշտ եղել են ապահովված, նշանավոր մարդիկ, այնպես որ, միլիարդատերերը նրա համար ոչ թե բարձր ստատուս ու լայն հնարավորություններ են, այլ ՝ սովորական մարդիկ, որորնց հետ կամ հետաքրքիր է, կամ՝ ոչ։ Մինչ Աբրամովիչի հետ ամուսնանալը Դարյան հանդիպում էր թենիսիստ Մարատ Սաֆինի հետ։

2․ Աբրամովիչի հետ Ժուկովան ապրել է 10 տարի, որի ընթացքում Մոսկվայի կենտրոնում հիմնել է ժամանակակից արվեստի GARAGE  թանգարանը, իսկ ամուսնալուծության արդյունքում Աբրամովիչից ստացել է միլիարդ եվրո, բացի այդ, նրան է պատկանում ռուսական Spletnik․ru կայքը։ Նա լավ կրթություն ունի և լայն աշխարհայացք, մի խոսքով, ի տարբերություն, միլիարդատերերի շուրջ պտտվող մոդելների, Դարյա Ժուկովայի  հետ հետաքրքիր է։

3․«Դարյա Ժուկովան հրաշաի զրուցակից է, քիչ է խոսում և ուշադիր լսում է, գիտի , երբ լռել և  շատ է ժպտում։ Նրա միակ թերությունը, դրանց բացակաությունն է» -գրում է  Tatler-ը։ Այս հատկություններն ամենաշատն են գնահատում կայացած տղամարդիկ։

4․ Ժուկովան ամուսնանում և հանդիպում է միայն ապահովված տղամարդկանց հետ, որովհետև նրա շրջապատում պարզապես այլ տղամարդիկ չկան։

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...