2020-ի գլխավոր թրենդները (Photo)

Wnews.am-ի սիրելի՛ ընթերցողներ ժամանակն է խոսել 2020-ին նորաձևության միտումների մասին,   այն ամենի, ինչ կրելու ենք այս տարի։ Ինչպես միշտ, բազմազան թրենդներից  ես առանձնացրել  եմ այն ուղղությունները, որոնք  կիրառելի կլինեն հենց Հայաստանում՝ հաշվի առնելով մեր կլիման և  նախասիրությունները։ Ահա , այն 6 միտումները, որոնք հաճախ ենք հանդիպելու  մեր փողոցներում։

Մեծ պայուսակներ․ Վերջապես!!!  Միկրոպայուսակները թողնում ենք 2019-ում։ Տարողունակ, մեծ պայուսակները հարմարավետ են՝ չէ որ մենք ոչ միայն գնում ենք երեկույթների, այլ՝ աշխատում ենք, սովորում, հաճախ՝ համատեղում թե՛ մեկը, թե՛ մյուսը, շատերն ունեն երեխաներ և անհրաժեշտ է լինում իսկապես մեծ պայուսակ՝  բոլոր իրերը տեղավորելու համար։  Ընդ որում՝ այս պայուսակները ևս կարող են լինեն թե՛ գեղեցիկ, թե՛ ոճային, թե հեշտ համադրելի ցանկացած կերպարի հետ: Ունիվերսալ մեծ պայուակները երկար կծառայեն ձեզ։

 

Կոստյում․ Եթե նախորդ սեզոն ակտուալ էր սուպերօվերսայզ կոստյումը, ապա այս սեզոն այն կարող է լինել առավել կանացի, կառուցվածքն ընդգծող, իհարկե , օվերսայզը նույնպես շարունակում է ակտուալ մնալ։ Ճիշտ ընտրված կոստյումը նույնպես երկար ժամանակ կծառայի ձեզ՝ ցանկացած եղանակին ՝ստեղծելով ոճային, բազմաշերտ կերպար։

Կաշվի․ Այն չափազանց շատ է, բայց դեռ չի ձանձրացնում։ Կավե զգեստներ, վերարկուներ, կոստյումներ, բլուզներ, տաբատներ, մի խոսքով, կաշին 2020-ին շատ է լինելու։ Խոսքն ինչպես բնական, այնպես էլ ՝ էկո-կաշվի մասին է՝ ամենատարբեր գույներով։

Ինքնատիպ  #Trench ․ իհարկե, բոլորս գիտենք,  սիրում ենք դասական տրենչերը, որոնք կրում էին մեր սիրած ֆիլմերի հրոսուհիները, բայց այս սեզոն դիզայներները էքսպերիմենտներ են արել և ստացվել շատ հետաքրքիր, վառ օրինակներ։ Michael Kors-ն առաջարկում է լայն ուսերով տրենչեր

իսկ Ports 1961-ը՝ ավելի կրեատիվ տարբերակ է առաջարկում

Դենիմ total look. սա , իհարկե, նորություն չէ, այս սեզոն  ջինսե հավաքածուներ էին ներկայացրել Celine, Givenchy, Brandon Maxwel և մի շարք այլ ապրանքանիշեր։ Դենիմ total lookը հարմարավետ է, իսկ հարմարավետությունը շարունակում է մնալ նորաձևության գլխավոր միտումը։

Մինի․ սուպերկարճ կիսաշրջազգեստները, զգեստներն ու շորտերը վերադարձել են պոդիում։ Դա նշանակում է, որ գարուն-ամառ սեզոնին կտեսնենք շատ ոտքեր՝ ցանկալի է՝ խնամված ու գեղեցիկ։ Ընդհանրապես, այս սեզոն դիզայներներն առաջարկում են բավական շատ մերկ մարմին՝ ընդգծված դեկոլտե, բաց ոտքեր, թափանցիկություն։

 

 


Գայանե Շահինյան

Instagram @gayane.shahinyann

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...