5 փաստ Ֆինլանդիայի նոր կառավարության մասին (Photo)

Ֆինլանդիայի նոր կառավարությունը կոտրում է բոլոր կարծրատիպերը՝ երիտասարդ, գեղեցիկ կանայք՝ միասեռ զույգի դստեր ղեկավարությամբ՝  իսկական  շոկ են կոնսերվատիվ հասարակության համար։

Որպես ամենականացի կայքը Հայաստանում Wnews.am-ն առանձնացրել է 5 փաստ Ֆինլանդիայի ֆենոմենալ կառավարության մասին։

Սաննա Մարին ․ Ֆինլանդիայի կառավարության ղեկավարը 34 տարեկան է։ Դաստիարակվել է միասեռ կանանց ընտանիքում։  Մինչ կնոջ հետ ամուսնանալը Սաննայի մայրը կարճատև հարաբերություն է ունեցել տղամարդու հետ, որի արդյունքում էլ ծնվել է Սաննա Մարին։  Ֆինլանդիայի վարչապետն ամուսնացած է տղամարդու հետ, ով կնոջ ընտրվելու ժամանակ գտնվում էր ֆիզարձակուրդում, որովհետև ծնվել էր նրանց դուստրը՝ Էմման։

 

Ֆինլանդիայի նոր կառավարությունում կանայք գրեթե կրկնակի շատ են, քան տղամարդիկ՝  12 կին և 7 տղամարդ։ Ֆինլանդիայում այս փաստին դրական են վերաբերվում։ Նրանք արդեն ունեցել են կին նախագահ, ով  երկիրը ղեկավարել է 12 տարի, իսկ 2003-ին նրանք ընտրեցին իրենց առաջին կին վարչապետին։ Ֆինլանդիան նաև առաջին երկիրն էր, որը կանանց ընտրրելու իրավունք է տվել։

Իհարկե, քննադատություններ ևս եղել են, Ֆինլանդիայի ներքին գործերի նախարար Մարտ Հելմը զարմացել է, թե ինչպես կարելի է վաճառողուհուն նշանակել երկրի վարչապետ։  Սաննա Մարին ուսանողության տարիներին ստիպված է եղել աշխատել խանութում ՝ ուսման վարձը վճարելու համար։ Բացի այդ, որոշ պաշտոնյաների զարմացրել է , թե ինչպես է ընդամենը 7 տարում երիտասարդ աղջիկը վաճառողուհուց դարձել վարչապետ։ Սաննա Մարին պատասխանել է, որ հպարտանում է իր անցյալով և նշել, որ Ֆինլանդիան հնարավորությունների երկիր է, որտեղ ցանկացած ոք կարող է հասնել հաջողության, բացի այդ, խորհուրդ է տվել քամահրանքով չխոսել աշխատավոր խավի մասին, «առանց աշխատող մարդկանց Ֆինլանդիան չէր գոյատևի»,- նշել է նա։

Սաննա Մարին, սակայն, Ֆինլանդիայի կառավարության ամենաերիտասարդ անդամը չէ։ Նրա կառավարությունում աշխատում են   Էկոնոմիկայի նախարար, 32-ամյա Քեթրին Քուլմունը, ով ևս ժամանակին վաճառել է ֆասթֆուդ և Կրթության նախարար, 33-ամյա  Լի Անդերսոնը։

Ֆինլանդիայի վարչապետի պաշտոնում Սաննա Մարին պարբերաբար քննադատում է հին դպրոցի քաղաքական գործիչներին, ինքն անձամբ է վարում սոց-ցանցերի իր էջերը , վստահ է , որ Ֆինլանդիան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին, պետք է մեծ ուշադրություն դարձնի էկոլոգիային, օրինականացնի էֆթանազիան, արգելվեն դելֆինարիումները։ Վարչապետը պլանավորում է  անվճար բժշկություն և դիսկրիմինացիայի բացառում ։

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...