2019-ին Wnews.am-ի ամենաընթերցված նյութերը (Photo)

Մինչ նոր աշխատանքային տարին սկսելն ընդունված է վերլուծել աշխատանքները, որոնք կատարվել են նախորդ տարի, որպեսզի նոր նշաձող դրվի եկող տարվա համար։ Wnews.am-ում մենք վերհիշել ենք 2019-ը, ուսումնասիրել մեր ընթեցողների հետաքրքրությունները, ամենաընթերցված նյութերը՝ 2020-ում էլ ավելի որակով ու ոգեշնչված աշխատելու համար։ Մեզ համար կարևոր է   Wnews.am-ի  ընթերցողների կարծիքն ու նախասիրությունները։ Մենք գիտենք, որ մեզ ընթերցում են յուրահատուկ, ճաշակով ու խստապահանջ կանայք։

2019-ը Wnews.am-ում սկսվեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի #madeinArmenia կերպարների լուսաբանմամբ։  Համագործակցությունը, որը սկսվել էր 2018-ին, շարունակվեց նաև 2019-ին և մենք պարբերաբար ներկայացնում էինք Աննա Հակոբյանի կերպարները, որոնք ստեղծել էին հայ դիզայներները։

Աննա Հակոբյանի կերպարները ՝ Վիետնամում և Սինգապուրում (Photo)

Օրվա look-ը. Աննա Հակոբյանը Գերմանիայում շարունակում է պրոպագանդել հայ դիզայներներին (Photo)

#MadeinArmenia. Աննա Հակոբյանի կերպարները՝ Իրանում (Photo)

Աննա Հակոբյանի կերպարները ՝ ԱՄՆ-ում (Photo)

 

2019-ի երկրորդ  ամսում ՝ Սիրո տոների առիթով Նաիրա Զոհրաբյանի հետ արված Wnews.am-ի  հարցազրույցը դարձավ վիրուսային ՝տարածվելով ողջ համացանցում։  Եթե դեռ չեք կարդացեք մեր խմբագիր Գայանե Շահինյանի հարցազրույցը  տիկին Զոհրաբյանի հարատև սիրո մասին, ապա հենց հիմա կարող եք անել դա։

Երևանի ամենասիրուն սիրո պատմություներից մեկը. Նաիրա Զոհրաբյանի հարատև սերը (Photo)

 

Wnews.am-ի այցեքարտը դարձած fashion  հարցազրույցի հյուրը Մարտի 8-ի առիթով դարձավ միշտ ոճային Արփինե Հովհաննիսյանը։

Մարդը պետք է բովանդակություն հաղորդի պաշտոնին, ոչ թե հակառակը.Արփինե Հովհաննիսյանը՝ ոճի, նորաձևության մասին (Photo)

ՀՀ վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի՝  Wnews.am-ին տված  հարցազրույցն ու ֆոտոշարքը ամենադիտվածների շարքում էր ոչ միայն մեր կայքում, այլև ողջ համացանցում։

Շատ կուզեի ասել, թե իմ կյանքում ոչինչ չի փոխվել, բայց դա այդպես չէ. Մարիամ Փաշինյան

«Օրրան» բարեգործական հիմնադրամը Wnews.am-ի ընկերներից է արդեն մի քանի տարի։ Արմինե Հովհաննիսյանի գործունեությունը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է։ Մայիսին  Wnews.am-ը ներկա էր  «Օրրան» բարեգործական հիմնադրամի հերթական՝ 14-րդ ամենամյա ընթրիքին։

«Օրրան»-ի 14-րդ ամենամյա ընթրիքը (Photo)

2019-ին մեր խմբագիր Գայանե Շահինյանը հարցազրույցներ ունեցավ fashion ոլորտի լեգենդար մի շարք կեպարների հետ, այդ թվում ՝ երկու անգամ   British Fashion Awards-ում  Տարվա լավագույն  fashion ժուռնալիստ ճանաչված, Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդի կողմից Բրիտանական կայսրության շքանշանով պարգևատրված Հիլարի Ալեքսանդերի, Marie Claire Italia ամսագրի գլխավոր խմբագիր Անտոնիո Մանչիելի,  շվեյցարիացի street style լուսանկարիչ Իվան Ռոդիչի  հետ։

Ես բլոգերներին չեմ սիրում. հարցազրույց հեղինակավոր fashion ժուռնալիստ Հիլարի Ալեքսանդերի հետ (Photo)

Marie Claire Italia ամսագրի գլխավոր խմբագիր, նորաձևության փորձագետ Անտոնիո Մանչինելին՝ Աննա Հակոբյանի, Նունե Սարգսյանի ոճի մասին (Photo)

Երևանում ավելի ազատ ու էկլեկտիկ ոճով են հագնվում . հեղինակավոր street style լուսանկարիչ Իվան Ռոդիչ (Photo)

2019-ին Wnews.am-ի հերոսուհիների շարքը համալրվեց մի շարք վառ, պայծառ, երիտասարդ հայուհիներով, ովքեր լավագույնն են իրենց ոլորտներում։

Մարքեթինգի, ինֆլյուենսերների և երևակայության մասին. Wnews.am-ի հերոսուհին Լիլիթ Մաթևոսյանն է (Photo)

«Հայերը շատ խիստ են հագնվում». Կարինե Հարությունովա. fashion-գիգանտ Farfetch-ի ոճաբանը հայուհի է (Photo)

Երիտասարդ և հաջողակ. Տարվա ամենապահանջված բժիշկ-կոսմետոլոգ Վերոնիկա Ռոմանիխինան Wnews.am-ի նոր հերոսուհին է (Photo)

5 Ֆիթնես խորհուրդ․ Ֆիթնես ցանցերի հիմնադիր, լավագույն երիտասարդ կին գործարար ճանաչված Մարինա Անդրեասյանից (Photo, Video)

5 մոտիվացնող միտք Լիանա Սահակյանից (Photo, Video)

Իդեալական մաշկի գաղտնիքները՝ «ՄեդԷսթ»-ի լավագույն բժիշկ-կոսմետոլոգ Սոնա Վահանովնայից (Photo))

Ամռանը Wnews.am-ի բացառիկ հարցազրույցների շարքը համալրվեց ևս մեկով։ Մենք հյուրընկալվեցինք Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին և նրա հետ շրջելով  Էջմիածնում՝ գեղեցիկ ֆոտոշարք իրականացրեցինք։

«Ես ամենևին փխրուն ու անպաշտպան աղջիկ չեմ». Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյան (Photo)

Կանանց մասին պատմող միակ կայքը պետք է անդրադառնա նաև կանանց հետաքրքրող խնդիրներին, կնոջ տարիքի վերաբերյալ հասարակության ճնշումների մասին մենք զրուցեցինք Արևիկ Համբարձումյանի հետ։

Հասարակությունը կնոջը չի ներում իր տարիքը, թույլ չի տալիս ծերանալ. Արևիկ Համբարձումյան

Ամռան երկրորդ ամսին  սիրո, կանացիության, ոճի մասին  հարցազրույց և ֆոտոշարք ունեցանք  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ։

Սիրահարվածություն իմ կյանքում միշտ կա. Զարուհի Բաթոյան (Photo)

Ամռան վերջին ամիսը նշանավորվեց One Caucasus միջազգային փառատոնում Wnews.am-ի մասնակցությամբ, ի դեպ՝ մեր խմբագիր Գայանե Շահինյանը ներգրավված էր փառատոնի PR խմբում։

Nemra, Allianplace, Clocker, Gordonach բենդերն ու Wnews.am-ը «One Caucasus» երաժշտական փառատոնում (Photo)

Ողջ տարի Wnews.am-ը պատմել է հայկական  և Հայաստանում գործող ապրանքանիշերի մասին։

Հայկական #Sport ապրանքանիշի ֆենոմենը (Photo)

Teress ապրանքանիշի ամառային հավաքածուն (Photo)

Էպիլյացիայի ամենաթարմ և նորարարական մեթոդը՝ Գելային էպիլյացիա կամ Geling (Photo))

Marypophands` գործարար կանանց և աշխատող մայրիկների անփոխարինելի օգնականը

Petoor inspired by IQOS փակ շնորհանդեսն ու հյուրերը (Photo)

Ամանորի շունչը՝ Elegant հյուրանոցում․ Christmas Eve Brunch՝ Elegant Hotel-ի և «Բարև մայրիկ»-ի հետ (Photo)

Ֆրանսուհիների ֆավորիտ, բնական հումքով Le Petit Olivier խնամքի միջոցները ՝ Հայաստանում (Photo)

Նորաձևության ցուցադրություն Թիֆլիսյան ոճով. դիզայներները վերականգնել են Թումանյանի ընտանիքի ոճը. (Photo)

Տոնական 10 զգեստ ՝ տարվա գլխավոր գիշերվա համար (Photo)

Որպես ամենականացի կայքը Հայաստանում , Wnews.am-ը հետևում էր նաև աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին։

Դրես-կոդ. Նունե Սարգսյանը, Ելենա Զելենսկայան, թագուհի Լետիցիան՝ Ճապոնիայի նոր կայսեր գահակալության հանդիսավոր տոնակատարությանը (Photo)

Նորաձևության աշխարհի ամենահեղինակավոր կինը 70 տարեկան է․ Աննա Վինտուրի հարցազրույցը (Photo)

«Իդեալական» մարդիկ բարկացնում են․ Ինչու ավարտվեց Victoria’s Secret-ի դարաշրջանը (Photo)

BOF500. Նորաձևության աշխարհում ամենահեղինակավոր նոր կերպարները (Photo)

Forbes. 2019-ի ամենահեղինակավոր 20 կանայք (Photo)

5 փաստ 2019-ին ԱՄՆ ամենահարուստ կանանց ցանկում հայտնված Քերոլին Ռաֆաելյանի մասին (Photo)

Իհարկե, մենք մեծ ուշադրություն ենք դարձնում fashion  ոլորտին։

Jacquemus -ի հոբելյանական ցուցադրությունը՝ լավանդայի դաշտերում (Photo)

Հայտնի են fashion ոլորտի լավագույնները. CFDA Fashion Awards 2019 (Photo)

«Գրեմմի 2019». կարմիր գորգի 10 ամենավառ կերպարները (Photo)

Streetstyle.Գարնան շունչը՝ Նյու Յորքի նորաձևության շաբաթից (Photo)

Chanel SS20 հավաքածուն` փարիզյան տանիքներում (Photo)

Նոր սեզոնի 10 գլխավոր գույները (Photo)

 

Դե , իսկ 2019-ի ավարտը նշանավորվեց Wnews.am-ի և Radio Marshall-ի համագործակցությամբ։ Յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի Radio Marshall-ի ուղիղ եթերում մեր խմբագիր Գայանե Շահինյանը #ProWomen հաղորդման շրջանակում հյուրընկալում է ամենաինքնատիպ, ոճային ու ինտելեկտուալ կանանց ։ 2019-ի վերջին եթերը թողնում ենք այստեղ։

Սիրելի ընթերցողնե՛ր, շնորհակալ ենք, որ Wnews.am-ի հետ եք արդեն 3 տարի ։)

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...