Տոնական 10 զգեստ ՝ տարվա գլխավոր գիշերվա համար (Photo)

Wnews.am-ի սիրելի՛ ընթերցողներ, սիրելի՛ կանայք շնորհավորում եմ ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Թող 2020-ին լուսավոր ու հեքիաթային պահերը  լինեն որքան հնարավոր է  շատ, ավելի լավ է՝ ամեն օր։

Հատուկ մեր ընթերցողների համար ես այցելել եմ երիտասարդ  հայ դիզայներների սրահներ և ընտրել 10 զգեստ՝ տարվա գլխավոր գիշերվա համար։ Ինչպես #ProWomen հաղորդման իմ հյուրերից մեկն ասաց, յուրաքանչյուր կին իր տան սելեբրիթին է, իր տան  աստղը։ Այնպես որ,  անկախ նրանից, թե որտեղ և ինչպես եք դիմավորելու տոնը՝ փայլե՛ք, շողացե՛ք,  ինչպես իսկական #superstar։ Իսկ ես , ավանդույթի համաձայն, տարվա վերջին օրը ձեզ կծանոթացնեմ հայկական նոր ապրանքանիշերի հետ։

ManAlin- ԱՄՆ-ում գործող դիզայներ Manan Petrozie-ին իր աշխատանքները ներկայացնում է ոչ միայն արտերկրում, այլև՝ Հայաստանում ։ ManAlin-ից ես ընտրել եմ միանգամից 5 կերպար ամանորյա տոների համար։

EndlessFashionHouse-ը մասնագիտացած է կաշվե իրերի արտադրության մեջ, բայց գեղեցիկ երեկոյան զգեստներ այստեղ ևս կարելի է գտնել, Ամանորի գիշերվա համար ես առանձնացրել եմ այս մեկը։

JenaArt-ի զգեստներով հնարավոր չէ աննկատ մնալ։ Նրա սրահում կարելի է գտնել շքեղ զգեստների մեծ տեսականի։

Շնորհավոր Նոր Տարի


Գայանե Շահինյան

Լուսանկարիչ՝ Ստեփան Հակոբյան

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...