Մենք մոտ 40.000 կնոջ կյանք ենք փոխել․ Fit24 և InShape Studio-ի ամանորյա անակնկալը (Photo,Video)

Երիտասարդ կին գործարար Մարինա Անդրեասյանին Wnews.am-ի ընթերցողներն արդեն ծանոթ են։ Պրեմիում դասի Fit24 Fitness Clubs-ի և կանանց համար նախատեսված InShape Studio-ի հիմնադիր Մարինան 2019-ին ճանաչվեց տարվա երիտասարդ կին գործարար, իսկ տարեմուտին անակնկալ ունի կանանց համար, որով կիսվել է մեզ հետ։ Կարելի է կանխատեսել, որ առաջիկայում այս բրենդերը շուկան պայթեցնելու են ավելի մեծ պրոեկտներով։
-Որպես ֆիթնես ցանցերի հիմնադիր ի՞նչ անակնկալ եք պատրաստել Ամանորին, բոլոր նրանց համար ,ովքեր հետևում են ձեր բիզնես գործունեությանը։
-Ամանորին ընդառաջ ֆիթնես շուկայում ներմուծեցինք բոլորի կողմից շատ սպասված նորարարությունը: Այսուհետ Fit 24 –ի կանանց խմբային մարզումների բլոկը ամբողջությամբ պատկանելու է InShape բրենդին : Դասավանդվելու են Եվրոպայում թեստավորված և լիցենզավորված ծրագրեր ` Step, BodyCorrection, Abs&Legs, Total Body Power, BodyFlex, Rehub, Pilates&Stretching, Cardio Pilates, Yoga,Zumba, :
Փաթեթը ներառում է  ամբողջովին առանձնացրած կանանց խմբային և անհատական մազումների սրահներ, ֆիննական և թուրքական սաունաներ, շատ հարմարավետ և բարձրակարգ ստանդարտներով հանդերձասրահ ,
 անվճար ավտոկայանատեղիի հնարավորություն ։
Fit24 ամբողջական փաթեթ ունեցող ակումբի անդամների համար InShape էֆֆեկտիվ խմբային մարզման ծրագրերը բոլորովին անվճար են լինելու։
Նշեմ,որ InShape -ը Հայաստանի ամենականացի գերէֆեկտիվ խմբային մարզումների ծրագիրն է,որն ունի արդեն տարիների փորձ : Այստեղ խմբային մարզումների հիման վրա լուծվում է կանանց ցանկացած խնդիր: Այս պահին մենք մոտ 40.000 կնոջ կյանք ենք փոխել,որոնք վստահելով բրենդի մարզիչներին փոխել են իրենց մարմինը՝ ձեռք բերելով ինքնավստահություն և էներգիայի մեծ պաշար:
Միջազգային շուկայի հիման վրա ստեղծած և մշտապես արտերկրյա ֆիթնես էքսպերտների կողմից վերապատրաստվող մեր մարզիչները երաշխավորում են գերազանց արդյունք կարճ ժամանակում՝ առանց տանջալից սննդակարգի՝չվնասելով այցելուների առողջությունը:
Միավորելով 2 բրենդների գերէֆեկտիվ ծրագրերը մեր թիմը կարողանում է բավարարել նույնիսկ ամենախստապահանջ հաճախորդի պահանջները:
-Աշխատանքային ի՞նչ երազանքներ ունեք Ամանորին ընդառաջ։

  -Բրենդը դարձնել համահայկական սպորտային մեծ ծրագիր, որի միջոցով կլուծվեն մարդկանց առողջական բազմաթիվ խնդիրներ,մարդիկ ձեռք կբերեն իրենց երազած իդեալական մարմինը,ըստ որի, կփոխվի իրենց կյանքը ամբողջովին  և, իհարկե, այս ստեղծած բիզնես մոդելը մշտապես կատարելագործել և դուրս գալ միջազգային շուկա:

 -2019-ի ամենակարևոր ձեռքբերումը ։

-Այն մարդիկ են,ովքեր հայտնվել են իմ ճանապարհին՝ համալրելով իմ ընկերական մեծ շրջանակը և այն մարդիկ,ովքեր իմ թիմ են միացել միասին անցում ենք աշխատանքային բոլոր փուլերով։ Մեծ ուրախություն է,երբ քո աշխատանքի միջոցով աշխատատեղեր են բացվում և ինչ որ չափով օգտակար ես լինում այդ մարդկանց ընտանիքներին և, ամենակարևորը, այն բոլոր մարդիկ են,ովքեր օգտվում են իմ ստեղծած բրենդների ծառայություններից,որի միջոցով փոխվել է և փոխվում է նրանց կյանքը:

– Ի՞նչ կմաղթեք 2020թ-ին Wnews.am-ի հետևորդ բոլոր կանանց։ 
-Մաղթում եմ ,որ 2020 թ- ին հասնեն իրենց առջև դրված բոլոր նպատակներին,զգան ինքնառեալիզացված,միշտ սիրված և ցանկալի լինեն : Բոլորս լցված լինենք բարությամբ և սիրով; Եվ, ամենակարևորը, «Առողջ հոգում , առողջ մարմին» բանաձևը   ուղեկցի 2020 թ-ին բոլորիս:

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...