«Forbes»-ը հրապարակել է 2019-ի ամենահեղինակավոր 100 կանանց համաշխարհային ցանկը: The World’s 100 Most Powerful Women ցանկից Wnews.am-ն առանձնացրել է առաջատար 20 կանանց, ահա թե ովքեր են աշխարհում տրամադրություն ստեղծող ամենավարկանիշային կանայք։
2019-ի ամենահեղինակավոր կանանց ցանկում առաջին տեղն արդեն 10-րդ տարին անընդմեջ զբաղեցնում է Անգելա Մերկելը։ Գերմանիայի կանցլերը 65 տարեկան է , ամուսնացած է, երեխաներ չունի։
Երկրորդ հորիզոնականում Քրիստին Լագարդն է։ 63-ամյա ֆրանսուհին Եվրոպական կենտրոնական բանկի առաջին կին նախագահն է։ Քրիստինն ամուսնացած չէ, ունի երկու երեխա։
Նենսի Փելոսին 3-րդ հորիզոնականում է։ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը 79 տարեկան է, ունի 5 երեխա, ամուսնացած է։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ցանկում 4-րդն է։ 61-ամյա Ուրսուլան ամուսնացած է, ունի 7 երեխա։
Մերի Բարրը General Motors-ի գլխավոր տնօրենն է և Forbes-ի ցանկում եզրափակում է լավագույն 5-յակը։ 57-ամյա Մերին ամուսնացած է ունի 2 երեխա։
Մելինդա Գեյթսը Bill & Melinda Gates Foundation-ի համահիմնադիրն է։ 55 տարեկան է , ամուսնացած, ունի երեք երեխա։
Էբիգեյլ Ջոնսոնը Fidelity Investments-ի գլխավոր տնօերնն է,այս ցանկում նա ամենահարուստ կինն է, ում կարողությունը 2019-ին կազմում է 15,6 մլրդ դոլար։ 57-ամյա Էբիգեյլն ամուսնացած է, ունի 2 երեխա։
Santander ֆինանսական խոշորագույն ընկերության ներկայացուցիչ Անա Բոտին 8-րդ հորիզոնականում է։ Իսպանուհին 59 տարեկան է , ամուսնացած է, ունի 3 երեխա։
IBM-ի գլխավոր տնօրեն Ջիննի Ռոմեթթին 62 տարեկան է, ամուսնացած է, զավակներ չունի։
Ամենահեղինակավոր կանանց Forbes-ի տասնյակը եզրափակում է Lockheed Martin ընկերության գլխավոր տնօրեն Մերլին Հյուսոնը։ Նա 65 տարեկան է , ամուսնացած է, զավակներ չունի։
Ֆեյսբուքի տնօերեն Շերիլ Սենդբերգը 11-րդն է։ 50-ամյա Շերիլի կարողությունը 1,2 մլրդ դոլար է, ունի երկու զավակ, այրի է։
Օփրա Ուինֆրին 12-րդն է, նրա կարողությունը Forbes-ը գնահատում է 2,7 մլրդ դոլար։ Օփրան ամուսնացած չէ, զավակներ չունի։
Անգլիայի 91-ամյա թագուհի Ելիզավեթա 2-րդը Forbes-ի ցանկում 13-րդն է։ Անգլիայի թագուհին ամուսնացած է ,ունի 4 երեխա։
ԱՄՆ նախագահի դուստրը, նաև նրա խորհրդականը՝ 38-ամյա Իվանկա Թրամփը ևս ամենահեղինակավոր կանանց ցանկում է։ Իվանկան ամուսնացած է, ունի 3 երեխա։
Ամենահեղինակավոր կանանց Forbes-ի ցանկում 15-րդ հորիզոնականը զբաղեցնում է Ռուսաստանում Կենտրոնական բանկի ներկայացուցիչ 56-ամյա Էլվիրա Նաբիուլինան, նրան հաջորդում է երգչուհի, 31-ամյա Ռիհաննան, 17-րդ հորիզոնականը զբաղեցնում է երգչուհի, 38 ամյա Բեյոնսեն, թենիսիստուհի, 38-ամյա Սերենա Ուիլյամսը 18-րդն է , իսկ ամենահեղինակավոր կանանց Forbes-ի 20-յակը եզրափակում է 16-ամյա էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգը։
Մեկնաբանություններ