RADIO MARSHALL-ը տոնում էր 3-ամյակը (Photo)

Ամենաթարմ, երիտասարդական, ժամանակի շնչով քայլող ռադիոկայանը 3 տարեկան է։ 103,5 հաճախականությամբ հեռարձակվող RADIO MARSHALL-ը երեկ  Seasons ռեստորանում նշում էր ծննդյան տարեդարձը։  Ռադիոկայանի չափազանց ուրախ, իսկապես տոնական տարեդարձին Wnews.am-ը ևս ներկա էր ։ Լավ երաժշտություն, գեղեցիկ մարդիկ, բազմաթիվ անակնկալներ ու մրցանակներ․ RADIO MARSHALL-ի ընկերները, գործընկերները և  հենց ռադիոլսողները եկել էին շնորհավորելու և ռադիոկայանի թիմի հետ  օրը նշելու համար։

Ի դեպ՝ թիմի մասին , մեր հետևորդները  վստահաբար տեղյակ են, որ RADIO MARSHALL-ի եթերում հեռարձակվում է   Wnews.am-ի խմբագիր Գայանե Շահինյանի #ProWomen հաղորդումը, այն ռադիոկայանի ամենաոճային բլոգն է, որը պատմում է ժամանակակից կանանց մասին։ RADIO MARSHALL-ի եթերում կարելի է նաև լսել «Առավոտից» հաղորդումը Մարինայի և Գուրգենի հետ, երիտասարդական «Поколение ЧЕ»  հաղորդումը Տոմայի և Էլենի հետ,  «ԱրմինԼայվ» հաղորդումը Արմինե Ճաղարյանի հետ և յուրաքանչյուր ժամ տեղեկանալ ամենաթարմ լուրերին Անահիտի և Մարիի հետ։

Միացեք  103,5 հաճախականությաը և թերթեք RADIO MARSHALL-ի ծննդյան  ֆոտոշարքը։

                                     


Հաղորդավարների հագուստը՝ Quiz

Դիմահարդարումը՝ Image Code

Լուսանկարիչ Ստեփան Հակոբյան

 

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...