Նորաձևության բրենդ ստեղծելու փուլերը. մարքեթինգային պլան

Wnews.am-ի  Petoor Insider նոր բաժնում հայկական  Petoor ապրանքանիշը յուրաքանչյուր շաբաթ պատմում է նորաձևության ոլորտի մասին՝ մասնագիտական տեսանկյունից։ Այս անգամ Petoor Insider-ում պատմում ենք նորաձևության բիզնեսի բրենդիգի և մարքեթինգի մասին․

Գաղափարն ու ստեղծարարությունը նորաձևության բիզնեսի հենքն են: Շատերը սկսում են
ստեղծագործել և թվում է, թե միայն ստեղծագործելը բավարար է այն որպես բիզնես առաջ
մղելու համար: Նախասիրությունն ու երազանքն իրագործելու համար պետք է հստակ
պատկերացում կազմել, թե ինչ փուլերով են անցնում նորաձևության բրենդ ստեղծելու
համար և ինչ է անհրաժեշտ.
Փոքր և միջին բիզնեսի ծրագրեր իրականացնելու համար անհրաժեշտ է մշակել
ներկայացնել ռազմավարության ուղղությունները և կազմել մարքեթինգային պլանը:
Ինչի՞ց սկսել
1. Բրենդինգ
Բրենդինգը, ըստ սահմանման, մարքեթինգային պրակտիկա է, որի շրջանակներում ընկերությունը որոշում է ընդունում
անվանման, խորհրդանիշի, ձևաթղթերի և այլ ատրիբուտների վերաբերյալ, որն ասոցացվում է ձեռնարկության
գործունեության հետ:

Ցանկացած բիզնեսի հետ ծանոթությունը սկսվում է նրա տարբերանշանից: Այդպես է, երբ որևէ բրենդի մասին ենք
խոսում. Օրինակ` Chanel, GAP, GUCCI և այլն: Տարբերանշանը չպետքէ ինքնանպատակ լինի: Նախքան այն պատվիրելը
կամ ինքնուրույն պատրաստելը, պետք է հստակ պատկերացում կազմեք, թե ով է լինելու Ձեր հաճախորդը, ինչպիսի
շուկաներ ու ոլորտներ եք մուտք գործելու, Երկիրը, որտեղ պետք է իրականացվի ծառայությունը, հաճախորդ-սպառողի
տարիքը, սեռը, նախասիրությունները և իհարկե՝ ծառայության գինը:

Պիտակները նույնպես ստեղծվում են ըստ Ձեր բրենդինգի առանձնահատկության: Տպագրությությունը և ձևավորումը
սկսվում է 25000 դրամից:

Թղթե տոպրակի գինը՝դիզայնով պայմանավորված, կարժենա 150-2000դրամ:
Լոգո ստեղծելու մի քանի տարբերակ կա. Առաջին՝ կարելի է ստեղծել ինքնուրույն, իսկ երկրորդը՝ պահանջում է
ավելի շատ ներդրումներ. Պետք է դիմեք մասնագիտացված դիզայներական ընկերության կամ անհատ
դիզայների: Այս դեպքում արժեքը կախված պրոֆեսիոնալիզմից և կարող է սկսվել 50.000 դրամից: Գոյություն
ունեն մի շարք օն-լայն գործիքներ ու հարթակներ լոգո պատրաստելու համար. օրինակ` Canva.com,
Renderforest.com և այլն:

Առաջխաղացումը սոցիալական ցանցերում

Մարքեթինգը՝ նորաձևության բիզնեսում, նվազագույն պահանջն է այս մրցակցային ոլորտում գոյատևելու և զարգանալու
համար: Սոցիալական ցանցերում առաջխաղացումը ,հատկապես՝ վաճառքների գործում ունի մարտավարական

նշանակություն.: Բիզնեսի առաջխաղացման համար Հայաստանում ամենատարածված սոցիալական հարթակներն են
Facebook-ը և Instagram-ը, թեև միջազգային շուկայի համար ոչ պակաս կարևոր է Pinterest հարթակըը.
Նորաձևության ոլորտի համար ինստագրամյան սթորիները լավագույն տարբերակ են բիզնեսի անվճար առաջխաղացման
համար, սակայն եթե ցանկանում եք կառուցել բրենդային ռազմավարություն, պարտադիր է դրանում ներառել
ֆեյսբուքյան  և ինստագրամյան վճարովի գովազդները.

Դուք կարող եք այն իրականացնել ամսական $30-ից սկսած: Սոցիալական ցանցերում մեծ նշանակություն
ունեն նկարները, որտեղ կարելի է ցուցադրել ապրանքը՝ առանձին դետալներով: Այստեղ կարող եք հրապարակել
թե’ ինքնուրույն` սմարթֆոնով արված, և թե պրոֆեսիոնալ նկարներ:  Սկզբնական շրջանում կարող են որպես
մոդել հանդես գալ ձեր հաճախորդները, կամ Դուք՝ ինքներդ:

Վեբկայք
Վեբ կայքը ընկերության դեմքն է: Այսօր օնլայն խանութների պահանջարկը գնալով մեծանում է, և աշխարհում
մեծ թվով մոլեր փակվում են` վերածվելով օնլայն խանութների: Կա միտում, որ բոլոր խանութները դառնալու են
պահեստներ: Փոխարենը նորաձևության ոլորտի բրենդները կանգնած են օնլայն հարթակում համապատասխան
ներկայություն ապահովելու խնդրի առաջ:
Ի՞նչ է անհրաժեշտ անել վեբկայք պատրաստելուց առաջ.
Որակյալ նկարներ. Այս դեպքում նկարները էլ ավելի կարևոր են, քան
սոցիալական ցանցերում: Պարտադիր է, որ ապրանքը ներկայացվի իր բոլոր
դետալներով: Դուք կարող եք նկարներ ունենալ թե’ մոդելի հագին ցուցադրված, և թե
հենց ապրանքն առանձին:
Բովանդակություն կամ քոնթենթ մարքեթինգ: Եթե անգամ չեք ցանկանում ներկայացնել ծավալուն բովանդակություն, կամ
վարել բլոգ, կա էջեր, որոնց բովանդակությունը պարտադիր է լրացնել առցանց առևտուր իրականացնելու համարր:

Դրանցից են` ապրանքի առաքման և վերադարձնելու քաղաքականությունը,
սկզբունքները և պայմանները և հաճախ տրվող հարցերը: Սրանք պարտադիր են
բանկային վճարման հնարավորություն ստանալու համար: Ցանկալի է, որպեսզի
Դուք ունենաք «Մեր մասին» էջը, ապրանքի պատշաճ նկարագրություններ, ինչպես
նաև բլոգի էջը: Այս ամենը կարող եք ունեալ ինչպես մեկ, այնպես էլ երկու և երեք էջի
շրջանակում:
Ինչպե՞ս ընտրել կայքի համապատասխան
պլատֆորմ.

Կայքեր պատրաստելու համար գոյություն ունեն պատրաստի և կիսապատրաստի
կաղապարներ: Կարող եք նաև սկսել զրոյից: Պատրաստի կաղապարներով և
թեմաներով` ինչպիսին է Tilda կայքը, հնարավոր է, որ ինքնուրույն կարողանաք
պատրաստել, սակայն դրանց սպասարկման համար ամսական որոշակի գումար եք
վճարելու: հայտնի WordPress-ի կաղապարների հիման վրա նույնպես հեշտությամբ,
և գրեթե առանց միջոցներ ծախսելու կարող եք պատրաստել պարզ կայքեր:

Լրատվամիջոցներ և PR
Լրատվամիջոցներում լուսաբանումը սկսվում է այն հարցից, թե Ձեր իդեալական
հաճախորդներն իրենց ժամանակը առցանց գնումների դեպքում որտե՞ղ և ինչպե՞ս
են անցկացնում: Կամ Ի՞նչ բլոգեր և ամսագրեր են կարդում, ո՞ր սոցիալական ցանցերում
են դրանք հաճախակի օգտագործում և ովքեր են ազդում իրենց որոշումների կայացման վրա:
Լրատվական մեդիայում ներկայանալու առավելություններից է`
● Հեղինակային դիրքը:
● Ոլորտային փորձագետի կարգավիճակը:
● Ճանաչելիությունը:
● Դեպի վեբկայք կամ ֆեյսբության էջերի այցելությունների ավելացումը:
Լավագույն PR-ի գործիք կարող են դառնալ հենց Ձեր հաճախորդները, ովքեր հաճախ իրենց
ինստագրամյան սթորիներում նշում են Ձեզ, նաև ՝Ձեր հանրահայտ հաճախորդները և Դուք
ինքներդ` եթե իրականացնում եք անհատական PR. օրինակ` ակտիվ եք սոցցանցերում,
հաճախակի գրառումներ եք իրականացնում նորաձևության մասին, ունեք լսարան, որոնց
մասնակիցները սիրում և հետևում են Ձեզ: Շատ հաճախ, այս տարբերակը աշխատում է
բրենդի վաճառքները խթանելու համար:
Նորաձևության բրենդի առաջխաղացումը հայեցակարգային մոտեցում է պահանջում: Դուք
ինքներդ պետք է որոշեք Ձեր թիրախային հաճախորդին, ընտրեք շուկաներ, որտեղ
ցանկանում եք մուտք գործել և ուսումնասիրել այդ շուկայի պահանջները: Այս
ուսումնասիրությունը եվս թույլ կտա, հասկանալ,թ ե սպառման համար ինչքան հագուստ
կարող եք արտադրել, ինչ հագուստ է այդ շուկայում պահանջարկված և սպառվող:
Ակնհայտ է դառնում, որ առկա են առաջխաղացման թե’ վճարովի, և թե’ անվճար, կամ քիչ
ռեսուրսատար միջոցներ: Ցանկացած պարագայում, Ձեր բիզնեսը պետք է անցնի բրենդինգի,
մարքեթինգի և թեստավորման փուլերը, որի արդյունքում կունենաք բրենդի զարգացման
ռազմավարության ուղղությունները:
Նորաձևության բիզնեսը, սկսած մտահղացումներից անցնում է կայացման բարդ և
երկարատև փուլերով, սակայն այստեղ ներկայացված են հիմնական այն գործընթացները,
որոնք պարտադիր են կայացման ճանապարհին:

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...