Fashion Talks․ ArmMod Fashion-ի էմոցիոնալ երեկոն (Photo)

Նույն տարածքում միանգամից այդքան գեղեցիկ աղջիկներ, «success story»–ներ, շնորհակալական, ջերմ խոսքեր ու անսպասելի ելույթներ․ նոյեմբերի 26֊ին ArmMod Fashion֊ը հրավիրել էր Fashion Talks-ի՝ ոլորտի ներկայացուցիչների, ընկերների ու գործընկերների հետ։ Նորաբաց Seasons ռեստորանում իսկապես լավ տրամադրություն էր և նույնիսկ այն, որ ես իմ 1.70սմ հասակով ինձ ցածրահասակ էի զգում , չազդեց տրամադրությանս վրա 🙂

Fashion Talks-ն ինչ որ պահից վերածվեց լավ ընկերների շատ էմոցիոնալ, նույնիսկ հուզիչ հանդիպման։ Մոդելները հիացրեցին ոչ թե իրենց catwalk-ով, այլ՝ stand-up-ով, երգով-պարով, երաժշտական գործիքների վրա կատարումներով։ Հատկապես տպավորիչ էր   Անուշիկ Մանուկյանն իր  իսպանական ֆլամենգոյով։

Сatwalk-ի պակաս սակայն, ևս չունեցանք։ Մոդեների փոխարեն պոդիումում հայտնվեցին բլոգերները․ գործարար կանայք, արտիստներ։

Վերջում բոլոր հյուրերը նվերներ ստացան Penti Armenia֊ի կողմից։ Ապրանքանիշի հիմնադրի մասին առավել մանրամասն կպատմենք առաջիկայում Wnews.am-ում։

Իսկ կեսգիշերին անակնկալ էր սպասվում մոդել  Նարե Զաքարյանին, ում ծննդյան օրն էր։ Հենց տեղում նրան բոլորով շնորհավորեցինք, Նարեն երազանք պահեց և  փչեց իր տորթի մոմերը։

Թող Նարեի երազանքն անպայման իրականանա, իսկ ես առաջարկում եմ դիտել երեկոյի լուսանկարները։


Գայանե Շահինյան

 

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...