«Իդեալական» մարդիկ բարկացնում են․ Ինչու ավարտվեց Victoria’s Secret-ի դարաշրջանը (Photo)

Victoria’s Secret-ի իդեալական վարդագույն աշխարհն այլևս չի հիացնում մարդկանց։ Բոդիպոզիտիվի և ֆեմինիզմի ժամանակաշրջանում տղամարդկանց գայթակղելու համար ստեղծված ներքնազգեստն ու կատարյալ մարմինները  երբեմն նույնիսկ բարկացնում են ։ Սա է պատճառը, որ լեգենդար շոուն այլևս տեղի չի ունենա։

Իդեալական կառուցվածքով մոդելներին փոխարինելու կգան ռեալ կյանքում հաճախ հանդիպող կանացի կառուցվածքները, իսկ «հրեշտակի թևիկներ» կստանան նաև տրանսգենդերները։ Ի դեպ՝ հասարակական ճնշման ներքո Victoria’s Secret-ն արդեն իր մոդելների շարքում ներգրավել է  22-ամյա տրանսգենդեր մոդել  Վալենտինա Սամպայոնին։

«Victoria’s Secret-ի շոուն երևակայական, իդեալական աշխարհ է և այստեղ տեղ չունեն տրանսգենդերներն ու պլյուս սայզ կանայք»,-ապրանքանիշի մարքեթինգի ղեկավար Էդ Ռազեկի  այս արտահայտությունից հետո մեծ աղմուկ բարձրացավ և ոչ միայն նա, այլև  Victoria’s Secret- գլխավոր տնօրենը ստիպված հրաժարական տվեցին , իսկ ապրանքանիշը հայտնվեց լուրջ ճգնաժամի առջև։

1977թ-ին Ռոյ Ռեյմոնդի կողմից ստեղծված ապրանքանիշին ոչինչ չի մնում, քան  վերանայել իր գաղափարախոսությունը և համակերպվել նոր ժամանակների պահանջների հետ։

Victoria’s Secret-ի շոուները ամենավառ իրադարձությունն էին ողջ աշխարհում սկսած 1999թ-ից։ Հրեշտակի թևերի մասին երազում էին բոլոր սուպերմոդելները, իսկ շոուի հեռուստատարբերակն  իր ռեյթինգներով հավասարը չուներ ԱՄՆ-ում։ Ամենաթանկ Victoria’s Secret շոուն անցկացվել է 2016-ին, որի համար ծախսվել է ռեկորդային 20մլն դոլլար, իսկ ամենաթոփային մոդելները շոուին մասնակցելու համար ստանում էին 100․000 դոլլար։ Շոուի ընթացքում 30վրկ տևողությամբ  գովազդ տեղադրելու համար  կպահանջվեր 200 հազար դոլլար։ Victoria’s Secret-ի շոուների տոմսերը սովորաբար չէին վաճառվում, բաժանվում էր շուրջ 2000 հրավիրատոմս։ Շոուի գլխավոր ներքնազգեստն ադամանդապատ  Fantasy Bra -ն էր, որի ռեկորդային արժեքը կազմել է  15 մլն դոլլար։

Victoria’s Secret-ի ոսկեդարն ավարտվել է, առաջիկայում պարզ կլինի, թե ինչ ուղղությամբ է շարժվելու լեգենդար ապրանքանիշը։ Մինչ այդ Wnews.am-ն առաջարկում է  ուսումնասիրել  տարբեր ժամանակաշրջանների Victoria’s Secret-ի շոուների տպավորիչ  հատվածները։

            


Գայանե Շահինյան

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...