5 Ֆիթնես խորհուրդ․ Ֆիթնես ցանցերի հիմնադիր, լավագույն երիտասարդ կին գործարար ճանաչված Մարինա Անդրեասյանից (Photo, Video)

Radio Marshall -ը և Wnews.am-ը ներկայացնում են նոր հաղորդում՝ ProWomen։ Յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի կեսօրին Radio Marshall FM 103.5-ի եթերում մեր խմբագիր Գայանե Շահինյանը հյուրընկալելու է Երևանի ամենաոճային, վարկանիշային և ինքնատիպ կանանց։ ProWomen-ը հավակնում է դառնալ ամենաոճային բլոգը ժամանակակից կանանց մասին։

Նոյեմբերի 14-ին, կեսօրին, Radio Marshall-ի ուղիղ եթերում #ProWomen հաղորդման հյուրը Fit24 և InShape մարզասրահների հիմնադիր, տարվա լավագույն երիտասարդ գործարար ճանաչված Մարինա Անդրեասյանն էր։
Գայանե Շահինյանի հետ նրանք զրուցել են սպորտի, առողջ ապրելակերպի և սպորտային բիզնեսում հաջողության հասնելու մասին:


Ամբողջական տարբեարկը կարող եք դիտել տեսանյութում,  իսկ մենք առանձնացրել ենք զրույցից 5 ֆիթնես խորհուրդ մեր ընթերցողների համար Մարինա Անդրեասյանից։

1․ Ամենկարևորը, պարզել, թե ի՞նչ առղջական ցուցումներ ունեք, արդյո՞ք հակացուցումներ կան, թե՞ ոչ, իրականում,  կարելի է մազվել ցանկացած առողջական խնդրով, միայն թե, պետք է ճիշտ մարզումներ ընտրել, հասկանալ նպատակը , թե ի՞նչ արդյունք եք ուզում, ուզո՞ւմ եք փոխել մարմինը , գուցե՝ մարմնի կոնկրետ հատվածները։ Այս ամենի մասին պետք է անպայման զրուցեք մարզչի հետ։ Մեզ մոտ դրանք առաջին հարցերն են, որ տալիս ենք մեզ մոտ եկած այցելուին։

2․Երբ կա ավելորդ քաշի խնդիր, պետք չէ կենտրոնանալ քաշ իջեցնելու վրա, խնդիրը քաշը չէ, այլ՝ ճարպի և մկանի փոխհարաբերակցությունը օրգանիզմում, այսինքն, պետք է աշխատել, որ դուրս գա ճարպը և ավելանա մկան, սա է պատճառը, որ շատ հաճախ մարզվելիս  կանայք կիլոգրամներով չեն իջնում, իջնում են սանտիմետրերով, քանի որ գրագետ մարզման ժամանակ քո օրգանիզմից նվազում է ճարպը և դրան համապատասխան  ավելանում է  մկան, սա օգնում է, որ  մաշկը չթուլանա, օրգանիզմը չհյուծվի։  Կանայք պետք է հասկանան , որ իրենց առջև խնդիրը դրված է փոխվել սայզերով , ոչ թե կգ-ներով։

3․Պետք է ուշադրություն դարձնել, թե ինչ մարզիչի հետ եք մարզվում, որովհետև բարձրակարգ մարզասրահը , դեռ չի ապահովում , որ մարզիչը ամբողջությամբ հասկանալու է  քո խնդիրը ու քեզ  ճիշտ է մարզելու, պիտի անպայման, եթե նույնիսկ մարզիչ չի հարցնում, եթե ունեք ինչ որ խնդիրներ, մեջքի ցավ, ոտքի ցավ, թեկուզ աննշան, անպայման մարզիչին ասել , որպեսզի հանվեն ձեր ծրագրից այն վարժությունները, որոնք չի կարելի , հակառակ դեպքում,  նույնիսկ կխորացնեն ձեր խնդիրը։ Շատ դեպքեր են լինում մարդիկ մեջքի վնասվածքներ են ստանում, կամ սխալ վարժությունների պատճառով ավելի շատ մկաններ են հավաքում, և փոխանակ նիհարեն, կառուցվածքը ավելի մեծ է դառնում։

4․Եթե ձեզ դուր չեն գալիս երկաթի հետ կապված մարզումները՝ GYM-երը, ապա շատ լավ արդյունք ստանալու համար կա այլ տարբերակ, հատկապես, եթե ուզում եք կարճ, պրակտիկ մարզումներ՝ գաք , մարզվեք, խնդրին լուծում տաք, գնաք, այս դեպքում պետք է ընտրել  խմբակային մարզումներ։ մենք ունենք մասնագիտացված ցիկլ մարզումների, որտեղ, ըստ խնդրի,  գրվում է ծրագիր և շատ արագ արդյունքը տեսնում ենք։ Գրանցել ենք  ապշեցուցիչ արդյունքներ, մեկ ամսում՝ 5կգ, 10 կգ նիհարեցում, կամ 2 սայզ նիհարեցում, հենց հատուկ կառուցված ծրագրերի շնորհիվ։ Շատ կարևոր է պահել ծրագրի բոլոր կանոնները, նույն վարժությունը կարող է անեք,  բայց սխալ հաջորդականության կամ սխալ տեմպի շնորհիվ  արդյունքի չհասնեք։

5․Կարելի է սննդակարգ քիչ պահելով՝  հասնել արդյունքի։ Իհարկե, կան մարդիկ, ովքեր կարողանում են ու պատրաստ են պահել ճիշտ սննդակարգ, ես ողջունում եմ այդ մարդկանց, բայց բոլորս էլ գիտակցում ենք, որ այդ քաղցրավենիքը, շոկոլադը բոլորս սիրում ենք և միշտ չէ, որ կարողանում ենք հրաժարվել։ Դրա համար, շատ կարևոր է, որ առանց մեզ շատ սահմանափակելու կարողանանք արդյունքի հասնել։ Ես մարզիչների առջև այդպես եմ խնդիրը դրել ․ «Մարզիչներ ջան ճիշտ սննդակարգով կարող են նիհարեցնել բոլոր, մեր խնդիրն է նրհարեցնել մարդուն իր բնական կյանքի ռիթմում»։ Ճիշտ չի, երբ մարզիչն ասում է, դուք չեք նիհարել, որովհետև սննդակարգ չեք  պահել։

Վերջում Մարինան ավելացնում է․« Փոխեք ձեր մարմինը և կյանքը, չէ որ դուք դրան արժանի եք»։

Մարզասրահների մասին ավելի մանրամասն՝

https://www.facebook.com/fit24fitnessyerevan/

https://www.facebook.com/studioinshape/

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...