Jamiroquai-ի համերգը Երևանում (Photo)

Այն, որ պատմական համերգ է սպասվում հասկացանք դեռ Մարզահամերգային համալիրի մուտքերից, մարդիկ այնքան շատ էին, որ համալիր մուտք գործելու համար անհրաժեշտ էր հերթ կանգնել մեկ-երկու ժամ։  Նախասրահում ևս մարդաշատ էր, այստեղ արդեն հնչում էր երաժշտություն և շատերը հենց տեղում պարում էին։ Տպավորություն էր , թե ողջ Երևանը հավաքվել է Մարզահամերգային համալիրում։ Գրեմմիի դափնեկիր, Գինեսի ռեկորդակիր Jamiroquai-ն մեր ժամանակների մոլորակի ամենահեղինակավոր երաժշտական նորարարներից է և խմբի հանդեպ այսպիսի մեծ հետաքրքրությունն անսպասելի չէր : Լեգենդար խմբի համերգին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել նաև մեծ թվով տուրիստներ։

Ինչ վերաբերում է համերգին, ապա չէր կարելի ուղղակի հանգիստ նստել տեղում․ պարում էին ոչ միայն ֆան զոնայում, այլև՝ ամենուր։ Jamiroquai խումբն ու ֆրոնթմեն, վոկալիստ Ջեյ Քեյը իրենց հին ու նոր ալբոմներից տասնյակ երգեր երգեցին, վերջում էլ շնորհակալություն հայտնեցին և  շնորհավորեցին Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Հայ հանդիսատեսը  դեռ երկար կհիշի այս համերգը և տրամադրությունը, որ կար այնտեղ։

Առաջիկայում հայ երաժշտասերներին սպասում է եւս երկու մեծ մենահամերգ`այս անգամ արդեն «Parov Stelar» բենդի եւ ջազ-կիթառահար Էլ Դի Մեոլայի կատարմամբ:


Գայանե Շահինյան

Լուսանկարիչ Ստեփան Հակոբյան

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...