Լեգենդար Jamiroquai խումբը ժամանեց Հայաստան (Photo)

Լեգենդար Jamiroquai խումբն ու ֆրոնթմեն, վոկալիստ Ջեյ Քեյը, ժամանեցին Հայաստան:
Նոյեմբերի 4-ին խմբի ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Խմբի երևանյան համերգը տեղի է ունենալու Silk Note Festival-ի շրջանակում։

Jamiroquai-ին դիմավորելու էին եկել փառատոնի կազմակերպիչ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և «Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության, ինչպես նաև գործընկեր Berin Iglesias Art ընկերության ներկայացուցիչները:

Ջեյ Քեյը Հայաստան ժամանեց բարձր տրամադրությամբ: Խումբն ակտիվ կերպով պատրաստվում է նոյեմբերի 6-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգին: Խմբի երևանյան համերգին հնչելու են սիրված ու հայտնի երգեր, հիթային դարձած բազում կատարումներ:


Վոկալիստ Ջեյ Քեյի կողմից 1992 թվականին ստեղծված և future funk ոճում հանդես եկող Jamiroquai խումբը երաժշտական աշխարհը փոթորկեց՝ դառնալով մոլորակի ամենահաջողակ կատարողներից մեկը:  Jamiroquai-ն մեր ժամանակների մոլորակի ամենահեղինակավոր երաժշտական նորարարներից է: Խմբի ավելի քան 7 ալբոմները հայտնվել են Միացյալ Թագավորության երաժշտական թոփ 10-նյակներում (դրանցից երեքը հայտնվել են առաջին տեղում): Գրեմմիի դափնեկիր և Բրիտս մրցանակի առաջադրված խումբն աշխարհում վաճառել է ավելի քան 26 միլիոն ալբոմ, գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ բոլոր ժամանակների ամենավաճառված ֆանկ ալբոմի համար:

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...