Նորաձևության աշխարհի ամենահեղինակավոր կինը 70 տարեկան է․ Աննա Վինտուրի հարցազրույցը (Photo)

Ամերիկյան Vogue -ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրն այսօր դարձավ 70 տարեկան։  Նորաձևության աշխարհի ամենահեղինակավոր կինը ծնվել է 1949թ Լոնդոնում։ Աննա Վինտուրը  31 տարի ղեկավարում է նորաձևության մասին գլխավոր ամսագիրը և 40 տարի չի փոխել իր ոճը։

Ամերիկյան Vogue -ի գլխավոր խմբագիր շատ հազվադեպ է հարցազրույցներ տալիս, բայց այս տարի նա հայտնվեց նախ Face to Grace շոույում, ապա ծավալուն հարցազրույց տվեց The Guardian-ին։ Նրա ծննդյան առիթով  Wnews.am-ն առանձնացրել է Աննա Վինտուրի հարցազրույցների  ամենահետաքրքիր հատվածները։ Ահա թե ինչ է մտածում  նորաձևության աշխարհի ամենահեղինակավոր կինը․

Կին քաղաքական գործիչների մասին․  «Ես հավատում եմ, որ կանայք կարող են ղեկավարման ղեկն իրենց ձեռքը վերցնել ։ Մենք մեծ փոփոխությունների շեմին ենք։ Ես գիտեմ, որ կանայք կպայքարեն նրա համար, ինչին հավատում են»։

Առաջին տիկնանց մասին․ «Մենք ավանդույթ ունենք՝ լուսանկարել նրանց, երբ նրանց ամուսինները նոր են ընտրվում։ Նրանք միշտ անհանգստանում են, թե ինչ տեսք կունենան լուսանկարներում։ Մենք միշտ ընտրում ենք մարգարիտ և կոստյում այդ ֆոտոշարքերի համար։  Եթե խոսենք նորաձևության մասին, ապա, կարծում եմ, Միշել Օբաման ԱՄՆ լավագույն ամբասադորն էր այդ ոլորտում»։

Vogue-ում աշխատանքի անցնելու մասին․ «Հագուստը պետք է ցույց տա քո ներաշխարհը, այդ պատճառով էլ անհրաժետ է հագնվել բացառապես քեզ համար։ Այդքան էլ լավ միտք չէ հարցազրույցի ներկայանալ հագուստով, որը հենց նոր ես գնել և հարմարավետ չես զգում դրանում։ Մենք աշխատանքի ենք ընդունում ձեզ , ոչ թե ձեր զգեստապահարանը»։

Օնլայն մեդիայի մասին«Հիմա իսկական ոսկեդար է  ժուռնալիստների համար։ Նրանք կարող են միանգամից կապ հաստատել մեծ թվով մարդկանց հետ։ Դա իհարկե հիանալի է, բայց ես հավատում եմ, որ տպագիր ամսագրերը չեն մեռնելու։ Ես իրոք հավատում եմ դրան»։

Իր անփոփոխ ոճի մասին«Ինձ այդպես հարմար է։ Այդքան բան։ Ես սովորության մարդ եմ։ Ես, անկեղծ ասած, դրա մասին չեմ էլ մտածում։ Ես ուղղակի գալիս եմ աշխատանքի և անում եմ իմ աշխատանքը»։

Իր օրվա մասին․ «Ես արթնանում եմ 05․00 և սպորտով եմ զբաղվում , ապա՝ թեննիս եմ խաղում , սա պարտադիր պայման է ամե օր»։

Քարդաշյանների մասին․ «Ես չեմ պատկերացնում, թե ինչպես է այդ ընտանքն ապրում բոլորի աչքի առաջ, բայց դա աշխատում է։ Vogue-ն այդ ընտանիքից ամենաշատն աշխատել է Քենդալլի հետ, բայց ինձ դուր է գալիս , որ Քիմը սկսել է ավելի մինիմալիստական և ավելի զուսպ հագնվել»։

Անձնական բրենդի մասին․« Ինձ ծիծաղելի են մարդիկ, ովքեր աշխատում են իրենց անձնական բրենդի համար և անընդհատ պատմում են իրենց մասին։ Ես երբեք չեմ աշխատել Աննա Վինտուր բրենդի համար, ես չունեմ հաշիվներ սոց․ցանցերում և չեմ պատմում իմ մասին, ես աշխատել եմ  Vogue-ում»:

Կարլ Լագերֆելդի մասին․ «Նա իմ ընկերն էր։ Ես օդանավակայանում էի, հեռախոսը վերցրեցի ձեռքս և սկսեցի հեկեկալ։ Մի տղամարդ, ով  կողքի սեղանին էր նստած, մեկնեց ինձ անձեռոցիկ և ասաց ․ «Տիկի՛ն, աշխարհը լեգենդ կորցրեց։ Այդ տղամարդը հեռու էր նորաձևության աշխարհից, բայց նա ճիշտ էր»։

Իր դստեր մասին․« Նա միակ երիտասարդ կինն է, ով ինձանից խորհուրդ չի հարցնում»։

Գայանե Շահինյան

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...