Գործարար իմիջի 5 խորհուրդ Արևիկ Համբարձումյանից․ ProWomen (Photo, Video)

Radio Marshall -ը և Wnews.am-ը ներկայացնում են նոր հաղորդում՝ ProWomen։ Յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի կեսօրին Radio Marshall FM 103.5-ի եթերում մեր խմբագիր Գայանե Շահինյանը հյուրընկալելու է Երևանի ամենաոճային, հեղինակավոր և հաջողակ  կանանց։ ProWomen-ը հավակնում է դառնալ ամենաոճային բլոգը ժամանակակից կանանց մասին։

Հաղորդման առաջին հյուրը «Լոֆթ» կենտրոնների գլխավոր  տնօրեն Արեւիկ Համբարձումյանն է, ով ոչ միայն Wnews.am-ի բարեկամն է ու սպասված հերոսուհիներից, այլև հայաստանյան բիզնես աշխարհի ամենահետաքրքիր կերպարներից մեկը։

Գայանե Շահինյանը Արևիկ Համբարձումյանի հետ զրուցել է կին գործարարների իմիջի մասին։ Ամբողջական տարբեարկը կարող եք դիտել տեսանյութում,  իսկ մենք առանձնացրել ենք զրույցից մի քանի հատված։

Գործարար իմիջի 5 խորհուրդ Արևիկ Համբարձումյանից

Չենք կարող փախչել կանոններից, կան որոշակի կանոններ, որոնք վերաբերում են գործարար կանանց դրես- կոդին։ Դրանք  ստեղծված են մեր կյանքը հեշտացնելու համար, շատ կցանկանայի, որ մեզ լսող երիտասարդ աղջիկները ովքեր պատրաստվում են խոշոր ընկերություններում աշխատել, հետևեն այս կանոններին, որովհետև, մեր կերպարը հոգեբանական լուրջ ազդեցություն ունի, թե ինչպես ենք ուզում մեզ ընկալեն գործարար աշխարհում՝  սկսած գույներից, որոնք մենք ընտրում ենք, աքսեսուարներից, որոնք կրում ենք,   յուրաքանչյուրն իր հստակ վայրն ու մատուցման ձևն ունի։

1․ Պարտադիր պայման է  զուգագուլպան՝ բեժ գույնի,  առանց փայլի, նախշերի։ Այն պետք է անպայման կրել լինի դա պետական աշխատակից, թե՝ բանկային աշխատող։

2․ Երկարաթև հագուստ․ բաց ձեռքերով ընդունված չէ գնալ բարձր մակարդակի հանդիպումների, համարվում է ոչ գեղեցիկ տոն։

3․Եթե ուզում ենք  գործնական հանդիպմանը ցույց տալ, որ դրական ենք տրամադրված ընտրում ենք կեղտոտ վարդագույն, բեժ և սպիտակ պիջակներ, եթե  ուզում ենք ցույց տալ, որ մենք ենք տան տերը, մենք ենք բոսսը  ընտրում ենք մուգ կապույտ, մոխրագույն, սև պիջակներ։

4․Կին գործարարների  աշխարհում շատ կարևոր է մաքուր և խնամված մաշկը, որն առաջին բանն է, ինչին մարդիկ ուշադրություն են դարձնում, ապա՝  գրագետ  դիմահարդարումը։ Վերջին շրջանում այս կետը  շատ է շտկվել , հատկապես այն միջավայրում, որում ես գտնվում եմ, գրագետ դիմահարդարումը դոմինանտ է դարձել։ Այն ենթադրում է  մաքուր մաշկ , ընդգծված շուրթեր և, եթե անհրաժեշտություն կա, թեթև ընդգծված աչքեր։

5․Գործնական աշխահում չենք կարող միաժամանակ վզնոց, ականջօղ, մի քանի մատանի, թևոնց կրել։ Հստակ կանոններ կան, եթե կրում ենք ականջօղ, ապա բավական է ձեռքին շղթա լինի կամ մատանի, եթե վզնոց ենք կրում  կարող ենք սահմանափակվել մեկ մատանիով, չնայած նորաձևության միտումները խաչ են քաշում այս բոլոր կանոնների վրա, բայց, ամեն դեպքում,  չենք կարող մոռանալ  CHANEL-ի փոքրիկ սև  զգեստը,  երկու փոքրիկ մարգարիտն ու կոկիկ հարդարված մազերը, որքան էլ նորաձև լինի վառ համադրությունները  մենք դրանք կարող ենք կրել կիրակի երեկոյան որևէ իվենթի ժամանակ, բայց ոչ  գործնական հանդիպումների ընթացքում։

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...