Ֆիթնես աժիոտաժ առաջացրած Fit24 ակումբն արդեն շուկայում է՝ բարձրակարգ մարզիչներով արդյունավետ մարզումներ զարմանալի գնով (Photo)

Երևանում բացվել է առաջին բացառիկ 24- ժամյա ֆիթնես ակումբների ցանցը, որը գործելու է
հյուրանոցներում և բիզնես կենտրոններում:
Ֆիթ24 ֆիթնես ակումբների ցանցի առաջին մասնաճյուղը բացվել է՝ Հյուսիսային Պողոտայի
հարևանությամբ, Ռամադա հյուրանոցի -1 հարկում, Բուզանդ 15 հասցեում։ Ցանցի հիմնադիրն է Մարինա
Անդրեասյանը, որն ունի ավելի քան տասը տարվա փորձ ֆիթնես ակումբների ղեկավարման մեջ և
հանդիսանում է արդեն սիրված In Shape կանանց ֆիթնես ակումբների ցանցի հիմնադիրը ։  Ակումբի բոլոր աբոնեմենտների մեջ ներառված են անսահմանափակ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄԱՐՉԻՉՈվ մարզումներ, հագեցած մարզասրահից և 30-ից ավել խմբային մարզուներից օգտվելու հնարավորություն, սաունաներ (թուրքական,
ֆիննական) և յուրաքանչյուր 1 ամսում 10 օր անվճար սառեցում:
Իսկ զարմանալին հենց ԳՆԵՐՆ են, նման բարձրակարգ ակումբ, նման մարզչական կազմ և այդքան հարմար
գներ։ Ֆիթ24 ֆիթնես ակումբների ցանցը զբաղված մարդկանց համար է, այդ է պատճառը, որ հենց
առաջին ակումբը բացվել է Հյուսիսային Պողոտայի հարևանությամբ, Երևանի գործարար կյանքի հենց
կիզակետում, առանց խցանման խնդիրների մարդիկ գնում են մարզվելու, անգամ երեկոյան ուշ ժամերին։
Ֆիթ24-ը ներդրել է միջազգային ֆիթնես փորձը և մշակել մի համակարգ, որն ունի իր 100 % -անոց
արդյունավետությունը և հարմար է բոլորին: Համոզված ենք, որ ֆիթ 24-ը շատ արագ կսիրվի բոլորի
կողմից, քանի որ, այն միավորում է մեծ, բարձրակարգ ակումբների որակը և ավելի փոքր ակումբներում
հասանելի անհատական մոտեցումը:Ֆիթ 24-ը կոտրել է երևանյան ակումբների կարծրատիպը և կենտրոնացել միայն մարզիչովպարապմունքների ու արդյունքների վրա։ Ակումբի հիմնադիր Մարիանա Անդրեասյանը նշում է․

– Ֆիթ24–ում մենք ներառել ենք մարզչով մարզումները, որպեսզի մարդիկ ստանան արդյունք, մարզվեն
պրոֆեսիոնալ պայմաններում, մենք ապահովել ենք մեր հաճախորդների համար որակյալ մարզումների
համար ավելի մատչելի ու հարմարավետ պայմաններ և ստեղծել ենք հարմար վճարման համակարգ։ Նշեմ
նաև, որ մենք չենք գնում կոմպրոմիսների և մեր թիմում ներգրաված են միայն պրոֆեսիոնալներ։ Հենց սա
է մեր արագ հաջողության գաղտնիքը։
Բազմաթիվ առավելությունների հետ մեկտեղ հատկանշական է նաև, որ մարզասրահի տարածքի
կոմպակտությունը չի խանգարում մարզվողներին, քանի որ մարզումների ողջ ընթացքը վերահսկվում և
կոորդինացվում է մարզիչների կողմից:
Կարճ անդրադարձ խմբային մարզումներին՝ առանձնացվել և ընտրվել են միջազգային ամենաառաջադեմ և
արդյունավետ դասընթացներ, որոնք համապատասխանում են տարբեր մարզման նպատակ ունեցող անձանց:
Նշենք նաև, որ ակումբում առկա են կոորպորատիվ առաջարկներ՝ ճկուն զեղչային համակարգով: Մաղթում
ենք Ֆիթ24 բրենդին միայն հաջողություններ, գերազանց արդյունքներ և միանշանակ կարող ենք ասել, որ
այս փորձից հետո հայաստանյան ֆիթնես շուկան նույնը չի մնալու, տրանսֆորմացվելու է և մտածելու է
միայն արդյունք տալու մասին։ Իսկ թե ինչպես է ստացվել նման որակ-գին հարաբերակցությունը դա գիտիմիայն հիմնադիրը, ով ունի մեծ փորձ և կապերի շրջանակ, ինչի շնորհիվ էլ ստացել է նման հաջողված
պրոյեկտ։

Դե իսկ Wnews.am-ը շուտով կմիանա  այս նոր ունիկալ կոնցեպտից օտվողների շարքին :

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...