Դրես-կոդ. Նունե Սարգսյանը, Ելենա Զելենսկայան, թագուհի Լետիցիան՝ Ճապոնիայի նոր կայսեր գահակալության հանդիսավոր տոնակատարությանը (Photo)

Ճապոնիայում երեկ  պատմական իրադարձություն էր՝  Ճապոնիայի նոր կայսեր՝   Նարուհիթոյի գահակալության հանդիսավոր տոնակատարությանը: 59-ամյա Նարուհիթոյը Ճապոնիայի 126-րդ միապետն է , նա փոխարինելու եկավ իր 85-ամյա հորը , ով Ճապոնիայի կայսրն էր շուրջ 30 տարի։

Ճապոնիայի կառավարության հրավերով գահակալության հանդիսավոր տոնակատարությանը  մասնակցելու համար Տոկիո էին ժամանել մոտ 2000 հյուր՝ աշխարհի 123 երկրներից։ Նրանց թվում էին  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, Ուկրաինայի  նախագահը ՝ տիկնոջ հետ,  Իսպանիայի թագուհի Լետիցիան, Շվեյցարիայի արքայադուստր Վիկտորիան,  Անգլիայի արքայազն Չարլզը և այլոք։

Պատմական այս իրադարձությունը տեղի է ունենում երկու փուլով՝   գահակալության հանդիսավոր տոնակատարություն առավոտյան և երեկոյան՝  գալա-ընթրիք։

Wnews.am-ը պատմում է , թե ինչ դրես-կոդ էր սահմանված այս երկու իրադարձությունների համար, ովքեր են խախտել էթիկետը և , թե այս մասշտաբային արարողությանը երկրների առաջնորդներն  ինչպես են ներկայացել։

Գահակալության արարողության համար սահմանաված էր դրես-կոդ ՝ black tie, իսկ երեկոյի համար ՝ ավելի խիստ և պաշտոնական՝   white tie։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Նունե Սարգսյանը  Ճապոնիայի նոր կայսեր՝   Նարուհիթոյի գահակալության հանդիսավոր տոնակատարությանը ներկայացել են նախագահը՝ ֆրակով, ինչպես որ կարգն է, Նունե Սարգսյանը՝  ճերմակ, ինքնատիպ կոստյումով։ Իսկ գալա-ընթրիքի համար Նունե Սարգսյանն ընտրել է մուգ կապույտ, մաքսի զգեստ՝ մարգարտյա ականջօղերով։

Իսպանիայի թագուհի Լետիցիան և Ֆիլիպ VI թագավորը ևս արարողակարգին համապատասխան կրում են, թագավորը՝ ֆրակ, իսկ իր ոճով առանձնացող թագուհին՝  Matilde Cano ծաղկային պրինտով զգեստ և թրենդային, Nana Golmar ապրանքանիշի աքսեուրաներ։ Գալա ընթրիքի համար թագուհին ընտրել է վարդագույն , աոեղնագործած զգեստ և բուրբոնյան ընտանիքի դիադեմա։

 

Իսկ, այ Ուկրաինայի  առաջին տիկինը՝ Ելենա Զելենսկայան, քննադատության է արժանացել էթիկետը խախտելու համար։ Ճապոնիայում  նման միջոցառումներում  փղոսկրի երանգի հագուստ կրելու իրավունք ունեն միայն կայսերական ընտանքի անդամները և Ելենայի ուկրաինական FROLOV ապրանքանիշի փղոսկրե զգեստը արժանացել է քննադատությունների՝ տվյալ երկրի ավանդույթները չհարգելու համար։ Ելենա Զելենսկայան երեկոյի համար ընտրել է երկնագույն , բավականին շքեղ զգեստ։

Շվեյցարիայի թագավորն ու թագուհի Վիկտորիան և նրանց երկու կերպարները

Նիդերլանդների թագավորն ու թագուհի Մաքսիման

Բելգիայի թագավորն ու թագուհի Մաթիլդան

Դանիայի թագուհի Մերին՝ Valentino զգեստով

Չեխիայի վարչապետը՝ տիկնոջ ՝ Մոնիկայի հետ

 Գայանե Շահինյան

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...