5 փաստ Դանիայի ուրախ վարչապետի մասին (Photo, Video)

Արդեն մի քանի օր է համացանցում պտտվում է Դանիայի վարչապետ գեղեցկուհի Մետե Ֆրեդերիքսենի մասնակցությամբ տեսանյութը, որում նա չի կարողանում զսպել ծիծաղը։

Նիստի ժամանակ նա կարդացել է կառավարության կողմից կրկեսի կենդանիներ ձեռքբերելու մասին զեկույցը՝ նրա խոսքով՝ վերջերս իշխանությունները ձեռք էին բերել չորս փիղ: Ընդ որում՝ նրանցից մեկն ուներ ընկեր: Դա Ալի ունունով ուղտն էր: Արդյունքում կառավարությունը ստիպված էր նրան եւս գնել:

Սակայն, երբ Ֆրեդերիքսենը ընթերցել է պատմությունը, նա չի կարողացել զսպել ծիծաղը, որին հաջորդել է ամբողջ դահլիճի հիստերիկ ծիծաղը: Տեղի ունեցածի տեսանյութը հայտնվել է համացանցում:

Wnews.am-ին նույնպես զվարճացրեց այս տեսանյութը և փորձեցինք պարզել, թե ով է Դանիայի ուրախ վարչապետը։

Մետե Ֆրեդերիքսենը 42 տարեկան է ։ 2019թ հունիսին նշանակվել է Դանիայի վարչապետ։ Մինչ այդ զբաղեցրել է Աշխատանքի նախարարի և Արդարադատության նախարարի պաշտոնները։ Ավարտել է Ալբորգի համալսարանը , Սոցիալական գիտությունների և սերվիսի (ՍԳՍ) ֆակուլտետը։

Դանիայի վարչապետի աշխատավարձը  1,458,000 կրոն է կամ 269,830 դոլար։

2003-2014թթ ամուսնացած է եղել իր համակուսեցու հետ, զույգն ունի երկու զավակ։ Ամուսնալուծությունից հետո  Դանիայի վարչապետը  հանդիպում է Դանիայում հայտնի  կինոօպերատոր Բո Թենգբերգի հետ։ Նրանք սիրում են համբուրվել տեսախցիկի առաջ։

Գայանե Շահինյան

 

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...