«Շոշափելի ինստագրամ» Fujifilm Instax Mini 9 ֆոտոխցիկների շնորհանդեսը (Photo)

Ես աղոտ եմ հիշում ժամանակները, երբ ֆոտոխցիկով  լուսանկարվում էիր և ակնթարթային  լուսանկար ստանում, բայց դրա մեջ ինչ որ ինքնատիպ  բան կար։   Fujifilm Instax Mini 9-ը՝ նոր սերնդի տեսախցիկը, վերադարձնում է մեզ այդ հնարավորությունը։ Սմարտֆոնների մեր ժամանակաշրջանում ակնթարթային լուսանկարները շատ ոճային են, վինտաժային ու տարբերվող։ «Շոշափելի ինստագրամ». ահա, թե ինչպես կարելի է բնութագրել այն։

Վառ  դիզայն ու օգտագործման պարզ տարբերակ։ Նկարեցիր և ակնթարթորեն ստացար լուսանկարդ։ Fujifilm Instax Mini 9-ի շնորհանդեսին, հնարավորություն ունեցա անձամբ փորձել այս տեսխցիկները․ի դեպ՝ բացի լուսնկարվելու ինքնատիպ  տարբերակից,  այս տեսախցիկները շատ ոճային են և կարող են համադրվել ձեր look-ի հետ ։)

Instax ֆոտոխցիկներն  ու  ժապավեներն արդեն հասանելի են Հայաստանում: Ակնթարթային տպագրության Instax տեսախցիկները արժանացել են բազմաթիվ մրցանակների: Instax SQ6-ը և Instax SQ20-ը 2019 թվականին ստացել են երկու խոշոր մրցանակ. «Red Dot Design Award 2019» և «iF Design Award 2019», իսկ միջազգային փորձագետները բարձր գնահատականի են արժանացրել ոչ միայն նորաոճ արտաքին տեսքը, այլև դրանց ֆունկցիոնալությունն ու օգտագործման հարմարավետությունը:

 

Գայանե Շահինյան

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...